Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) Խորհրդային Միության նախկին հանրապետությունների միջպետական միավորում է, ստեղծվել է 1991 թ-ի դեկտեմբերի 8-ին Մինսկում:

1991 թ-ի դեկտեմբերի 8-ին, ՌԽՖՍՀ նախագահ Բորիս Ելցինի նախաձեռնությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մերձակա Բելովեժսկ բնակավայրում Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսը ստորագրել են համաձայնագիր, որով հայտարարել են ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման ու միջազգային համագործակցության նոր սուբյեկտ` Անկախ Պետությունների Համագործակցություն կազմավորելու մասին: 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին համաձայնագրին են միացել նաև Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը և Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում (այժմ` Ալմաթի) ստորագրել են ԱՊՀ նպատակների ու սկզբունքների մասին Հռչակագիր: 1993–2008 թթ-ին ԱՊՀ-ին անդամակցել է նաև Վրաստանը: 
1993 թ-ին ընդունվել է ԱՊՀ կանոնադրությունը (վավերացվել է 1994 թ-ին), որտեղ նախանշված են պետությունների համատեղ գործունեության ոլորտները` մարդու իրավունքների և ազատության ապահովում, արտաքին քաղաքական գործունեության համադրում, համագործակցության ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորում, տրանսպորտի և կապի զարգացում, բնակչության և շրջակա միջավայրի առողջացում, սոցիալական և միգրացիայի խնդիրների կարգավորում, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի, պաշտպանական և արտաքին սահմանների պահպանության քաղաքականության իրականացում և այլն:
ԱՊՀ պետությունների ամենամյա գագաթնաժողովներին առանձին պետություններ մասնակցում են նաև դիտորդի կարգավիճակով: Գործում են պետությունների կառավարությունների նախագահների, արտաքին գործերի նախարարների միջպետական տնտեսական խորհուրդները, միջխորհրդարանական վեհաժողովը (Սանկտ Պետերբուրգում), Կոլեկտիվ անվտանգության խորհուրդը և այլ մարմիններ: Առավել կարևոր դեր ունի Կոլեկտիվ (Հավաքական) անվտանգության մասին պայմանագիրը (մասնակցում է 6 պետություն, կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. 2008 թ-ին նախագահել է Հայաստանի Հանրապետության նախագահը): Այդուհանդերձ, ԱՊՀ-ն կուռ կազմակերպություն չէ, անդամ-պետությունները ոչ բոլոր հարցերում են ցուցաբերում միատեսակ մոտեցում: ԱՊՀ մշտական գործող մարմնի՝ համակարգող խորհրդատվական կոմիտեի նստավայրը Մինսկում է: