Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սարաևո
Տարածքը՝ 
51,13 հզ. կմ
Բնակչությունը՝ 
4,025 մլն
Պետական լեզուն՝ 
սերբերեն
Դրամական միավորը՝ 
փոխարկելի մարկ 
Բոսնիա և Հերցեգովինան պետություն է Եվրոպայում: Այն ստեղծվել է 1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում (5.4.1992 թ.), երբ Հարավսլավիայի տրոհման հետևանքով առաջացան 5 ինքնիշխան պետություններ: Ցավոք, պատմական այդ իրադարձություններն ուղեկցվեցին ազգամիջյան բախումներով և արյունահեղությամբ, որը հնարավոր եղավ կասեցնել միայն միջազգային ընկերակցության եռանդուն ջանքերի շնորհիվ: 
Բազմազգ երկիր է, բնակվում են սերբեր, խորվաթներ, սլովեններ և այլք: Խոշոր քաղաքներն են Բանյա-Լուկան, Զենիցան, Տուզլան, Մոստարը և այլն:
Երկրի մակերևույթը լեռնային է, մեծ մասն զբաղեցնում են Դինարյան լեռները: Սավա գետի հովտով դեպի հյուսիս ձգվում են դաշտավայրերը: Կան երկաթի,
Մոստար քաղաքի Հին կամուրջը
գորշ ածխի, բոքսիտների, պղնձի, աղերի պաշարներ: Կլիման բարեխառն է: Խոշոր գետերն են Սավան, Ներետվան, Դրինան: Տարածված են սաղարթավոր և ասեղնատերև անտառները:
Զարգացած են արդունաբերության հանքարդյունահանող, քիմիական, անտառային, փայտամշակման ճյուղերը: Մշակում են եգիպտացորեն, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, մրգեղեն, բանջարեղեն և այլն: