Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1885 թ., Կոպենհագեն
1962 թ., Կոպենհագեն 

Դանիացի ֆիզիկոս Նիլս Բորն ատոմի կառույցի քվազիդասական տեսության հեղինակն է:
Ողջ աշխարհի ֆիզիկոսները հաշվի էին նստում Բորի հեղինակության հետ: «Ի՞նչ նոր բան է ասել Բորը»,- որպես կանոն՝ հարցնում էին Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի ֆիզիկայի լաբորատորիաներում:

Նիլս Բորը 1907 թ-ին, ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում: Կատարված հետազոտությունների հիման վրա 1913 թ-ին նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը: 1916 թ-ից նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920 թ-ից մինչև կյանքի վերջը՝ իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը:
Մինչև Բորի կողմից ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը դասական ֆիզիկան խոր ճգնաժամ էր ապրում: 
Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե՜ նրա կառուցվածքը, թե՜ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն կապված են քվանտի գոյության հետ: Քվանտը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է: 
Այդպես Բորն առաջինը ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը` նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա:
XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար 1922 թ-ին Բորին շնորհվեց Նոբելյան մրցանակ: Իսկ մի քանի տարի անց Բորի աշակերտ Վ. Հայզենբերգը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան:
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը: Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկըրների անվանի ֆիզիկոսները: Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո՜չ տարիք, ո՜չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են: Գլխավորը ճշմարտությունն է և գիտության զարգացումը:
Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ: Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով` մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից: Հետագայում նույնպես  բոլոր երկրների կառավարություններին նա միշտ կոչ էր անում արգելել միջուկային զենքը: