Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քառակերպ էակի 
պատկերով որմնանկար Լմբատավանքի 
Սբ Ստեփանոս եկեղեցում  (VII դար)
Քոբայրավանքի մեծ եկեղեցու (XII–XIII դարեր) «Հաղորդություն» որմնանկարը
Անիի Տիգրան Հոնենց 
եկեղեցու (XIII դար) 
որմնանկարներից
Բարդուղիմեոս առաքյալի որմնանկարը Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցում (995–906 թթ) 
Ախթալայի 
Սբ Աստվածածին վանքի (XIII դար) որմնանկարներից
Որմնանկարչությունը գեղանկարչության տեսակ է, պատերին, 
առաստաղներին կամ ճարտարապետական շինության տարբեր 
մակերեսների վրա պատկերներ ու զարդանախշեր ստեղծելու արվեստը:

Որմնանկարը մեծ մասամբ ստեղծվում է խոնավ, չչորացած սվաղի վրա. կիրառում են սոսնձաներկեր, տեմպերա (ներկի տեսակ է), յուղաներկեր, օգտվում են նաև մոմանկարչության հնարավորություններից:
Որմնանկարչության հնագույն օրինակներից են քարանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել ուշ քարի դարի շրջանում, և ժայռապատկերները: Հին Եգիպտոսում, հատկապես մ. թ. ա. III–I հազարամյակներում, տարածված էին պաշտամունքային, կենցաղային և այլ թեմաներով հարթապատկերային, իսկ Հին Հունաստանում, հետագայում նաև Հին Հռոմում՝ տարածականության պատրանք ստեղծող որմնանկարները: Միջին Ասիայի, Իրանի և Առաջավոր Ասիայի միջին դարերի մահմեդական արվեստում տարածված էր անխառն զարդապատկերային որմնանկարչությունը. VII–VIII դարերում միջինասիական շինությունները հարդարվել են ֆիգուրատիվ պատկերներով: Միջնադարյան Չինաստանում և Հնդկաստանում վիմափոր շինությունները հարուստ էին որմնանկարներով:
Բյուզանդիայում, Բալկաններում, Վրաստանում և Հին Ռուսիայում նույնպես որմնանկարչությունը գեղանկարչության կարևոր տեսակներից էր: Հին ռուսական որմնանկարչության վաղ շրջանի լավագույն նմուշներ կան Կիևի, Նովգորոդի և Վլադիմիրի (X–XI դարեր) եկեղեցիներում. այն նոր վերելք է ապրել XIV–XV դարերում (Թեոֆան Հույն, Անդրեյ Ռուբլյով և ուրիշներ): Որմնանկարչությունը Վերածննդի շրջանում բարձր մակարդակի է հասել Եվրոպայում, մասնավորապես՝ Իտալիայում, որտեղ նկարիչները (Ռաֆայել, Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի և ուրիշներ) ստեղծել են բացառիկ արտահայտչականությամբ որմնանկարներ: XVII–XVIII դարերում որմնանկարները հաճախ փոխարինվել են գոբելեններով, հայելիներով, պաստառներով, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները (առաստաղանկար): XIX դարի վարպետները վերականգնել են թեմատիկ որմնանկարչությունը, երբեմն դիմել են նաև իտալական վաղ Վերածննդի ավանդույթներին: Որմնանկարներ ստեղծել են  մոդեռն ոճին և ռոմանտիկական ուղղությանը հարող գեղանկարիչներ Մորիս Դենին՝ Ֆրանսիայում, Ֆերդինանդ Հոդլերը՝ Շվեյցարիայում, Էդվարդ Մունկը՝ Նորվեգիայում, Միխայիլ Վռուբելն ու Միխայիլ Նեստերովը՝ Ռուսաստանում, և ուրիշներ: 
XX դարում որմնանկարչության մեջ ի հայտ են եկել աբստրակտ արվեստին և սյուրռեալիզմին բնորոշ միտումներ (Մարկ Շագալը՝ Ֆրանսիայում, Ստենլի Սպենսերը՝ Մեծ Բրիտանիայում, Ռուֆինո Տամայոն՝ Մեքսիկայում):
Հայկական որմնանկարչության մեզ հայտնի հնագույն օրինակներն ուրարտական դարաշրջանից են, օրինակ՝ Էրեբունի պալատի (մ. թ. ա. VII դար) որմնանկարները (աստվածների երթ, որսի և այլ տեսարաններ): Որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել հելլենիստական շրջանի Արտաշատում: Սակայն որմնանկարչությունն առավել զարգացել է միջնադարում. պահպանված նմուշների անկրկնելիությունն ու գեղարվեստական կատարելությունը վկայում են որմնանկարչության զարգացման բարձր մակարդակը Հայաստանում:
Հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները ձևավորվել են VII դարում. մշակվել է ինքնատիպ տեխնիկա (հղկված քարին նուրբ շերտով հիմնաներկ են քսել), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ: Հայկական մշակույթի զարգացման ընթացքն ընդհատվել է արաբական տիրապետության շրջանում (VII–IX դարեր), վերականգնվել և նոր վերելք է ապրել X–XI դարերում: Այդ շրջանի որմնանկարչությունից համեմատաբար լավ պահպանված նմուշներ կան Աղթամարի Սբ Խաչ և Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցիներում: Անիի եկեղեցիների որմնանկարչության բեկորները վկայում են, որ Անիում գոյություն է ունեցել հրաշալի արվեստանոց: Այդ շրջանի որմնանկարների բեկորներ են պահպանվել Գնդեվանքի, Հաղպատի և Կապուտկողի Սբ Հակոբ վանքերի եկեղեցիներում: Որմնանկարչության զարգացումը շարունակվել է նաև XIII–XIV դարերում. պահպանվել են Ախթալայի Սբ Աստվածածին և Կիրանց վանքերի, Անիի Սբ Առաքելոց եկեղեցու և այլ շինությունների որմնանկարները: 
Որմնանկարները վատ են պահպանվել Կիլիկյան Հայաստանում: 
Բացի եկեղեցիներից՝ որմնազարդվել են նաև աշխարհիկ շինություններ, հիմնականում՝ թագավորական պալատները (Գագիկ Արծրունի թագավորի պալատը՝ Աղթամար կղզում, Բագրատունիների պալատը՝ Անիում, և այլն):
Հայաստանում պաշտամունքային կառույցները որմնանկարներով զարդարվել են նաև ուշ շրջանում՝ XVII–XIX դարերում: Հատկապես նշանակալի է Հովնաթանյանների դերը այդ բնագավառում (Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներ՝ Թիֆլիսում, Ագուլիսում, Երևանում):
1920-ական թվականներից որմնանկարչությունը՝ որպես մոնումենտալ արվեստի կարևոր ոլորտ, նոր վերելք է ապրել, որին նպաստել են Հովհաննես Զարդարյանը, Հովհաննես Մինասյանը, Մինաս Ավետիսյանը, Սարգիս Մուրադյանը, Ռաֆայել Աթոյանը, Հենրիկ Սիրավյանը, Հենրիկ Մամյանը, Գրիգոր Խանջյանը և ուրիշներ: