Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Լիսիցյան Պավել
1911 թ., Վլադիկավկազ, Ռուսաստան
2004 թ., Մոսկվա
Պ. Լիսիցյանը Թաթուլի (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ») և  Արշակ Բ-ի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ») դերերում
ԽՍՀՄ  և ՀՀ  ժողովրդական արտիստ Պավել Լիսիցյանը ռուսական օպերային թատրոնի նշանավոր մեներգիչներից է (բարիտոն). նրա լայնածավալ, ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով: 

Լիսիցյանը 1930–32 թթ-ին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիայում, 1960 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1935–37 թթ-ին Լիսիցյանը եղել է Լենինգրադի Փոքր օպերային, 1937–40 և 1941–43 թթ-ին՝ Երևանի օպերայի և բալետի, 1940 և 1944–66 թթ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնների մեներգիչ: 1967–73 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա կատարումներին բնորոշ են մաքուր հնչերանգը, կատարյալ առոգանությունը, կերպարի ռեալիստական մեկնաբանումը: 
Լավագույն դերերգերից են՝ Թաթուլ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Արշակ Բ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Սկարպիա (Ջակոմո Պուչչինիի «Տոսկա»), Օնեգին, Մազեպա, Ելեցկի և Տոմսկի, Ռոբերտ (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Պիկովայա դամա», «Իոլանտա»), Ժերմոն, Ամոնասրո (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիո (Ժորժ Բիզեի «Կարմեն») և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, կատարել Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի ռոմանսները, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններից: 
    Պավել Լիսիցյանը Կազբիչի (Անատոլի Ալեքսանդրովի «Բելլա»), Նապոլեոնի (Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն»), Անդրեյի (Նազիբ Ժիգանովի «Ջալիլ») դերերգերի առաջին կատարողն էր Մոսկվայի Մեծ թատրոնում: