Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սարգիս Պիծակ. Խորան, «Ավետում» և «Տյառնընդառաջ», մանրանկարներ 
(1336 թ.,  «Արքունական Ավետարան»), «Հովհաննես ավետարանիչը և Պրոքորոնը», մանրանկար (Հովհաննեսի Ավետարանի տիտղոսաթերթը, բոլորը` Մատենադարան)
ACՍարգիս Պիծակ. «Ոտնլվա», մանրանկար 
(1336 թ., «Արքունական Ավետարան»)
Սարգիս Պիծակը XIV դարի գրիչ և մանրանկարիչ է, 
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչներից:

Սարգիս Պիծակի մասին կցկտուր տեղեկություններ կան հոր՝ նշանավոր գրիչ և ծաղկող Գրիգորի մի քանի ձեռագրերում: Հայտնի է, որ Սարգիսն աշակերտել է հորը, աշխատել Ակներում, Սսում, Սկևռայում, Կոպիտառի վանքում, Փոս անապատում և գրչության այլ կենտրոններում: «Բժշկության Ավետարանը» ընդօրինակել և ծաղկել է 1353 թ-ին, վերջին գործը՝ Շարակնոցը՝ 1365–73 թթ-ին:
XIV դարի 1-ին քառորդում նրա անունը հայտնի էր ոչ միայն Կիլիկիայում, այլև բուն Հայաստանում: Պահպանվել է շուրջ 40 ձեռագիր (հավանաբար ունեցել է օգնող աշակերտներ), որտեղ Սարգիսը պատկերել է ժամանակակիցներին (Լևոն Դ թագավոր, Հակոբ Տարսոնացի կաթողիկոս, Մարիուն թագուհի, իշխաններ, վաճառականներ և ուրիշներ), նաև մի քանի ինքնանկար: 
Ձեռագրերի էջերը զարդարել է շքեղ գլխազարդերով, անվանաթերթ-կիսախորաններով, բույսերի, թռչունների, տաճարների և այլ պատկերներով հարուստ լուսանցազարդերով: Մանրանկարներում օգտագործել է կարմիր, կապույտ, կանաչ, շագանակագույն, մանուշակագույն և այլ երանգներ, ինչպես
Սարգիս Պիծակ
XIV դար
Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:

«Ինքնանկար», 
1338 թ-ին Սարգիս Պիծակի ծաղկած  
Աստվածաշնչից 
(Մատենադարան)

նաև ոսկի: Հռչակված են նրա ծաղկած «Արքունական Ավետարանը» (1336 թ.), որը հետագայում տեղափոխվել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի և դարձել պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության Ավետարանին» վերագրվել է հրաշագործ ուժ: 
Սարգսի շքեղ պատկերազարդած քառավետարանների 10 խորաններն ընդգրկում են Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին (2 էջ) և համաձայնության 10 կանոնները (8 էջ): Ավետարանում յուրաքանչյուր ավետարանչի դիմանկարից առաջ 1-ական էջով տրված են տերունական նկարներ և հանդիպակաց տիտղոսաթերթը: Որոշ Ավետարաններ ձևավորել է գրաֆիկայի միջոցներով: Մյուս ձեռագրերը (Անտիոքի օրինագիրք, Սաղմոսարան, Մանրուսում, Հայսմավուրք և այլն) նկարազարդված են ուղղանկյուն գլխազարդերով և լուսանցազարդերով: 1320 թ-ին Սարգիսը լրացրել և ավարտել է Կիլիկիայի արքայական ընտիր ձեռագրերից «Ութ մանրանկարիչների Ավետարանի» պատկերազարդումը. ծաղկել է 13 մանրանկար, Քրիստոսի առակների մեծ մասը: 1338 թ-ին նկարազարդել է ձեռագիր Աստվածաշունչը:
Սարգիսը նաև հմուտ գրիչ է. նրա գիրն ու մանրանկարները գեղեցիկ ամբողջություն են և ձեռագիր գրքի բարձր ու ինքնատիպ արվեստի նմուշներ: Ամբողջ էջով արված տերունական և ավետարանիչների նկարներում,գլխազարդերում հիմնականում գործածել է ծիածանի գույները՝ իբրև «աստվածային լույսի» խորհրդանիշ: Սարգիս Պիծակի արվեստում երկրաչափականացված ոճը փոխարինվել է նրբագեղ արքունական մանրանկարչությամբ, որն սկզբնավորվել է XIII դարում և գերիշխել Կիլիկիայում XIV դարի սկզբին: Միաժամանակ դիմելով մինչկիլիկյան գունագեղությամբ ու համաչափ հարթապատկերային ձևերով աչքի ընկնող ժողովրդական գրքարվեստին՝ նա ստեղծել է ինքնատիպ ոճ: Սարգիս Պիծակի ձևավորման տարրերը տիպականացվել են և հետագայում դարձել հայկական առաջին տպագիր գրքերի տառերի հիմքը: Նրա ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի դպրոցների արվեստներին, գործերին բնորոշ են պարզ կերպավորումները: 
Սարգիս Պիծակի գործերից պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում, Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի և Երևանի մատենադարաններում, այլ խոշոր ձեռագրատներում ու թանգարաններում (Փարիզ, Վենետիկ, Դուբլին, Ստամբուլ, Թեհրան, Հալեպ և այլն):

   Ըստ ավանդության՝ պատանի Սարգիսը հյուրերի ներկայությամբ պատկերել է լուսամուտին հայտնված մի պիծակ՝ այնքան բնական ու կենդանի, որ հյուրերը շփոթել են իսկականի հետ և նրան կնքել են «Պիծակ» անունով: