Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


ՀՊՄՀ խորհրդանշանը
ՀՊՄՀ-ն հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին
Հայկական պետական մանկավարժական 
համալսարանի կենտրոնական մասնաշենքը
ՀՊՄՀ-ի ժողովրդական գործիքների ուսանողական նվագախումբը 
Հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայկական պետական մանկավարժական համալսարանը 
մանկավարժական կադրեր պատրաստող ՀՀ ամենախոշոր 
ուսումնական հաստատությունն է: Հիմնադրվել է 1922 թ-ին: 
1948 թ-ից կոչվել է Խաչատուր Աբովյանի անունով: Համալսարանի 11 ֆակուլտետի 48 ամբիոնում դասավանդում է ավելի քան 650 
դասախոս, սովորում շուրջ 5200 ուսանող:

Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) ստեղծվել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի հիմքի վրա: Մինչև 1948 թ. կոչվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ, 1948– 2000 թթ-ին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ: Հիմնադրման առաջին տարում ինստիտուտն ունեցել է մեկ՝ մանկավարժական ֆակուլտետ (58 ուսանող, 17 դասախոս): Հետագա տարիներին մի քանի անգամ միացվել է համալսարանին, անջատվել, վերակառուցվել, փոխել ուղղվածությունը: 1934 թ-ից քառամյա ուսուցմամբ մանկավարժական ինքնուրույն ինստիտուտ էր, ուներ ֆիզիկամաթեմատիկական, պատմատնտեսագիտական, կենսաբանական, քիմիական, մանկաբանամանկավարժական ֆակուլտետներ. 1940 թ-ին բացվել են նոր ֆակուլտետներ, հեռակա և երեկոյան ուսուցման բաժիններ: 
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին ինստիտուտում ուսման տևողությունը դարձել է 3 տարի, սահմանափակվել է ընդունելությունը: 1944 թ-ին բացվել է բնագիտության, 1948 թ-ին՝ հոգեբանության-տրամաբանության, 1956 թ-ին` մանկավարժության  (դպրոցական և նախադպրոցական բաժիններով ֆակուլտետները): 1957 թ-ին ինստիտուտին առընթեր ստեղծվել է մանկավարժական հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան: 1935–41 և 1960–66 ուսումնական տարիներին բուհը մասնաճյուղ է ունեցել Գյումրիում, 1967–84 թթ-ին՝ Գորիսում:
Տարբեր տարիների ՀՊՄՀ-ում դասավանդել են Արսեն Տերտերյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարը, Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, Արարատ Ղարիբյանը, Մկրտիչ Մազմանյանը, Արշավիր Շավարշյանը, Մուշեղ Սանթրոսյանը, Աշոտ Աբրահամյանը, ներկայումս՝ ԳԱԱ 2 ակադեմիկոս, գիտությունների 36 դոկտոր, պրոֆեսոր, 22 պրոֆեսոր, գիտությունների 230 թեկնածու:
2004–05 ուսումնական տարվանից ՀՊՄՀ-ն անցել է կրթական եռաստիճան՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա, իսկ 2007–08 թ-ից՝ գիտելիքների ստուգման կրեդիտային համակարգերի: Ուսման ժամկետը, կախված մասնագիտությունից, 4–6 տարի է: Համալսարանն ունի պատմության և աշխարհագրության, մայրենի լեզվի և գրականության, հոգեբանության և մանկավարժության, ռուսաց լեզվի և ռոմանագերմանական, տարրական կրթության և արատաբանության (դեֆեկտոլոգիա), կենսաբանության և քիմիայի, տեխնոլոգիայի և ձեռնարկչության, ֆիզիկամաթեմատիկական, մշակույթի, գեղարվեստական դաստիարակության և հեռակա ուսուցման ֆակուլտետներ, ասպիրանտուրա (1938 թ-ից), 2 հենակետային վարժարան՝ Երևանում և Կապանում:
Բուհը մեծապես նպաստում է հանրակրթական դպրոցի ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի ստեղծմանը: Համալսարանի կրթական ծրագրերում առանձնակի կարևորվում են մանկավարժական գործնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում, կրթադաստիարակչական թեմաներով գիտաժողովները, ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, ուսուցողական և տեսչական ստուգայցերը: 
ՀՊՄՀ-ն համագործակցում է աշխարհի մի շարք հայտնի մանկավարժական բուհերի ու գիտական կենտրոնների հետ: Պարբերաբար հրատարակվում են թեմատիկ ժողովածուներ, որոնք ամփոփում են համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքները: 1965 թ-ից լույս է տեսնում «Մանկավարժական համալսարան» (մինչև 2002 թ.՝ «Մանկավարժ») պաշտոնաթերթը: ՀՊՄՀ-ի գրադարանը ՀՀ բուհական համակարգի ամենահին (1922 թ-ից) և հարուստ (շուրջ 631.000 միավոր գիրք) գրադարաններից է: Համալսարանում գործում են ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն, բազմաթիվ ինքնագործ խմբեր, ակումբներ, ամեն տարի կազմակերպվում է «Հայաստան՝ 21-րդ դար» կինոփառատոնը: