Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Նապոլեոն Բոնապարտ
1769 թ., ք. Այաչչո, 
Կորսիկա կղզի
1821 թ., ավան Լոնգվուդ, Սբ Հեղինե կղզի (Ատլանտյան 
օվկիանոսում)

Դիմանկարը` Անդրիա Ապիանիի (1805 թ.)
«Նապոլեոն Բոնապարտը Սան Բեռնար լեռնանցքում» (1800 թ., նկարիչ՝ 
Ժակ-Լուի Դավիդ)
«Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի և 
Նապոլեոն I-ի հանդիպումը Նեման գետի վրա, 1807 թ-ի հուլիսի 7-ին» (1808 թ., նկարիչ` Ադոլֆ Ռոեն)
Նապոլեոն Բոնապարտի ձիարձանը Ռուանում (1865 թ., քանդակագործ՝ Գաբրիել Վիտալ Դուբրայ)
Նապոլեոն Բոնապարտը (Նապոլեոն I) ֆրանսիացի պետական գործիչ և 
զորավար է, Ֆրանսիայի Հանրապետության առաջին կոնսուլը (1799–1804 թթ.), Ֆրանսիայի կայսրը (1804–14 թթ. և 1815 թ-ի մարտ–հունիս):

Նապոլեոն Բոնապարտը ծնվել է կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784 թ-ին ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–85 թթ-ին սովորել է Փարիզի ռազմական դպրոցում: Ծառայությունն սկսել է 1785 թ-ին, Վալանսում` որպես հրետանային գնդի կրտսեր լեյտենանտ: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ. 1793 թ-ին խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում:
1795 թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում միապետական խռովության ջախջախումից հետո նշանակվել է Փարիզի կայազորի պետ, ապա՝ ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար՝ իտալական արշավանքի ժամանակ: 1798– 1801 թթ-ի Բոնապարտի գլխավորած եգիպտական արշավանքն ավարտվել է անհաջողությամբ: Օգտվելով Դիրեկտորիայի (Առաջին հանրապետության կառավարությունը 1795–99 թթ-ին) թուլությունից և հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թ-ի նոյեմբերի 9-ին (հանրապետության օրացույցով՝ Բրյումերի 18-ին) պետական հեղաշրջում է արել. հաստատել է կոնսուլության վարչակարգ և իր ձեռքում կենտրոնացրել երկրի ողջ իշխանությունը: 1802 թ-ին Նապոլեոնը նշանակվել է ցկյանս կոնսուլ, իսկ 1804 թ-ին թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով: 
Նապոլեոն I-ն ուժեղացրել է իր անձնական իշխանությունը, զուգահեռաբար բարեփոխումներ արել. 1800 թ-ին հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր (կոդեքսներ): 
Նապոլեոն I-ը միմյանց հետևից պարտության է մատնել եվրոպական երկրների ռազմաքաղաքական դաշինքներին: 
Մարենգոյի (1800 թ.), Աուստեռլիցի (1805 թ., ռուս-ավստրիական բանակների դեմ), Ենայի (1806 թ.), Վագրամի (1809 թ.) և այլ ճակատամարտերում հաղթելուց հետո դարձել է գրեթե ողջ Եվրոպայի տիրակալ (բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի): Կայսրը որոշել էր ներխուժել նաև Անգլիա: Սակայն 1805 թ-ի հոկտեմբերի 21-ին անգլիացի նշանավոր ծովակալ Նելսոնը Տրաֆալգար հրվանդանի մոտ դաժան պարտության է մատնել ֆրանս-իսպանական նավատորմին: 
Նվաճելով Լեհաստանը՝ Նապոլեոն I-ը հասել է Ռուսաստանի սահմանները: Ռուսաց Ալեքսանդր I կայսեր հետ Տիլզիտ փոքրիկ քաղաքի մոտ 1807 թ-ի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի դեմ. Ռուսաստանը պարտավորվել է միանալ Անգլիայի ցամաքային շրջափակմանը: Ֆրանսիան ազատ գործելու հնարավորություն է ստացել Եվրոպայի մեծ մասում, Ռուսաստանը՝ Եվրոպայի հյուսիսում և հարավ-արևելքում:
1800–11 թթ-ին Նապոլեոնի կայսրությունը հասել է հզորության գագաթնակետին:
1812 թ-ի հունիսի 12-ին, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժել է Ռուսական կայսրության տարածքը: Նապոլեոն I-ի դեմ պատերազմին մասնակցել են երկրի կադրային բանակը, եվրոպական Ռուսաստանի ողջ բնակչությունը. ռուսների համար այն դարձել է հայրենական պատերազմ: Օգոստոսի 8-ին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը: 1812 թ-ի օգոստոսի 26-ին Բորոդինոյի (Մոսկվայից 124 կմ արևմուտք) վճռորոշ ճակատամարտում Նապոլեոն I-ին չի հաջողվել հաղթել ռուսական բանակին:
Մոսկվան թշնամուն հանձնելուց հետո Կուտուզովը, համալրելով բանակը, անցել է հակահարձակման և ֆրանսիացիներին ստիպել է նահանջել իրենց իսկ ավերած ճանապարհով: Բերեզինա գետի մոտ շրջապատել է ֆրանսիացիներին, իսկ գետանցումից (նոյեմբերի 14–16) հետո նապոլեոնյան «Մեծ բանակը» դադարել է գոյություն ունենալուց: Նոյեմբերի 23-ին Նապոլեոն I-ը հրամանատարությունը հանձնել է մարշալ Հովակիմ Մյուրատին և մեկնել Փարիզ: Ռուսական զորքերը նոյեմբերի 28-ին գրավել են Վիլնոն (այժմ՝ Վիլնյուս): Ֆրանսիական բանակն այդ պատերազմում կորցրել է 550 հզ. զինվոր:
Ֆրանսիայում Նապոլեոնն արագ կազմավորել է նոր բանակ՝ պատերազմը շարունակելու և պատվավոր հաշտություն կնքելու նպատակով: Սակայն հակաֆրանսիական ռազմաքաղաքական դաշինքի (6-րդ) ուժերը 1813 թ-ի հոկտեմբերի 16–18-ը գերմանական Լայպցիգ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած «ժողովուրդների ճակատամարտում» վերջնականապես ջախջախել են Նապոլեոնի բանակը: 1914 թ-ի մարտի 31-ին դաշնակիցների զորքերը Ալեքսանդր I-ի և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ-Վիլհելմ III-ի գլխավորությամբ մտել են Փարիզ: Նապոլեոն I-ը հրաժարվել է գահից, բայց պահպանել է իր տիտղոսներն ու կոչումները և որպես տիրույթ ստացել Էլբա կղզին (Միջերկրական ծովում): 
Ֆրանսիայում, ի դեմս Լուի XVIII-ի, վերականգնվել է 1792 թ-ին տապալված Բուրբոնների արքայատոհմը, որը համընդհանուր դժգոհություն է առաջացրել երկրում: 1815 թ-ի գարնանը Նապոլեոն I-ը փոքրաթիվ զորաջոկատով մտել է Ֆրանսիա, անհավանական արագությամբ աճող զորքով գրավել Փարիզը և վերականգնել կայսրությունը: Սակայն գահակալել է ընդամենը 100 օր: Դաշնակիցները Վաթեռլոոյի (բնակավայր Բրյուսելից 20 կմ հարավ) ճակատամարտում 1815 թ-ի հունիսի 10-ին ջախջախել են ֆրանսիացիներին: 1815 թ-ի հունիսի 22-ին Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և վախճանվել է: 1840 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը:
Նապոլեոն Բոնապարտի կյանքի և գործունեության վերաբերյալ լույս են տեսել բազմաթիվ ու բազմալեզու գրքեր: Առավել հայտնի են Եվգենի Տառլեի «Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան, 1812 թիվ», Ալբերտ Մանֆրեդի «Նապոլեոն Բոնապարտ», Ստենդալի «Նապոլեոն» երկերը (հայերեն՝ 1939, 1975 և 1985 թթ.): 
Նապոլեոն Բոնապարտի և հայերի առնչությունների մասին են կայսեր թիկնապահ Ռուստամի (Խաչատուրյան Ռոստոմ) հուշերը, որը ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ 1997 թ-ին լույս է ընծայվել «Իմ կյանքը Նապոլեոնի հետ: Հայազգի մամլուք Ռուստամի ճշմարտապատում հուշերը» խորագրով:

   «Քաղաքականության մեջ երբեք չի կարելի նահանջել, չի կարելի սխալներն ընդունել. դա զրկում է հարգանքից»:

   «Կառավարման արվեստն այն է, որ մարդկանց չպետք է թույլ տալ ծուլանալու»:
   «Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է»:
   «Իմ իսկական փառքը քառասուն ճակատամարտերում հաղթելը չէ: Վաթեռլոոն կջնջի այդ բոլոր հաղթանակների մասին հիշողությունները: Բայց այն, ինչը չի կարող մոռացվել, ինչը կապրի հավերժ, դա իմ «Քաղաքացիական կոդեքսն» է»:
Նապոլեոն Բոնապարտ