Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մալխասյանց Ստեփան
1857 թ., ք. Ախալցխա
1947 թ., Երևան
Բանասեր, լեզվաբան, բառարանագիր  Ստեփան Մալխասյանցը 
ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոսներից է: Նրա աշխատությունները 
վերաբերում են հայոց լեզվի զարգացմանը, մատենագիտությանը 
և գիտական տերմինաբանությանը:

Ստեփան Մալխասյանցը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կարապետյան ծխական դպրոցում: 1874– 1878 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1889 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը՝ ստանալով թեկնածուի գիտական աստիճան: Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլուր: 1885 թ-ին Սանկտ Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) «Պատմություն տիեզերական» աշխատության բնագիրը՝ գիտական տեքստով ու ծանոթագրություններով: Մալխասյանցի բանասիրական հետազոտություններից ուշագրավ են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության» (1896 թ.), «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի» (1899 թ.), «Մովսես Խորենացի. Հայոց պատմություն» (1940 թ.), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940 թ.), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (1947 թ.) գործերը: Հրատարակել է մատենագիրների համեմատական բնագրեր:
Մալխասյանցի լեզվաբանական հետազոտություններից արժեքավոր են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (1891 թ.), «Գրաբարի համաձայնությունը» (1892 թ.) աշխատությունները, որոնք երկար ժամանակ օգտագործվել են որպես ուսումնական ձեռնարկներ: 
Մալխասյանցը, քննելով հայերենի բարբառների առաջացման հարցը, հանգել է այն համոզման, որ բարբառները եղել են նաև գրերի գյուտից առաջ, և գրաբարը ժամանակի բարբառներից (արարատյան) է: Նա ուսումնասիրել է նաև աշխարհաբար գրական լեզուների (արևելահայերեն և արևմտահայերեն) զարգացման հարցերը, հայոց լեզվի ուղղագրությունը, տաղաչափությունը և այլ խնդիրներ: Մալխասյանցը «Հայերեն բացատրական բառարանը» (4 հատոր, 1944–45 թթ., 1946 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի) հայ բառարանագրության կոթողային նմուշներից է. ընդգրկում է ժամանակակից հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) ու բարբառների բառապաշարը, հին ու նոր փոխառյալ բառերը, դրանց ոճական կիրառությունները: 
Մալխասյանցը բնագրից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» (1887 թ.) և «Մակբեթ» (1892 թ.) ողբերգությունները:

   «Ստեփանոս Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» իր տեսակի մեջ անգերազանցելի է և հեղինակի՝ գրաբարի, աշխարհաբարի, ժողովրդական բառ ու բանի, այլ լեզուների քաջիմացությունը, լեզվաբանական խորախոր գիտելիքներն ու մեծ պատրաստությունն է ցուցադրում»:
Ալեքսանդր Մարգարյան, 
լեզվաբան