Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Աբրահամ Գյուլխանդանյան (1875–1946 թթ.)
Արամայիս Երզնկյան (1879–1938 թթ.)
Խաչատուր Կարճիկյան (1882–1918 թթ.)
Հայոց ազգային խորհուրդը հասարակական-քաղաքական մարմին էր 
Թիֆլիսում՝ 1917 թ-ի հոկտեմբերից մինչև 1918 թ-ի հուլիսը. նպատակն Այսրկովկասում ազգային գործերի գերագույն ղեկավար մարմնի ստեղծումն էր, ժողովրդի համախմբումն ու ազգային-ազատագրական շարժման 
կազմակերպումը թուրքական սպառնալիքի դեմ: 

Հայոց ազգային  խորհուրդը (ՀԱԽ, կոչվում է նաև Արևելահայ ազգային խորհուրդ) հաջորդել է 1912 թ-ի հոկտեմբերից Թիֆլիսում գործող Ազգային բյուրոյին: ՀԱԽ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 1916 թ-ին, երբ մի շարք հայ քաղաքական կուսակցություններ ու հասարակական հոսանքներ հանդես եկան համազգային մի մարմին ստեղծելու նախաձեռնությամբ: Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո, երբ հստակվեց Ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքական ուղղվածությունը, հայ ազգային կուսակցությունները համագումար հրավիրեցին, որն ընտրեց ՀԱԽ և արտահայտվեց Ժամանակավոր կառավարությանն աջակցելու օգտին: 
ՀԱԽ-ը կազմված էր 15 անդամից՝ 6 դաշնակցական (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (էսէռ Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), 1 մենշևիկ (Արամայիս Երզնկյան), Հայ ժողովրդական կուսակցության 2 ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և 3 անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան): Բոլշևիկները չմասնակցեցին համագումարին, հանդես եկան համագումարի և նրա ընտրած ՀԱԽ-ի դեմ, որի նախագահը գրող և հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանն էր: 
ՀԱԽ-ի առաջին կոչում նշվում էր. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին»: Ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականական, դպրոցական, բժշկական: ՀԱԽ-ի զինվորական միությունն ստեղծեց Հայկական ազգային կորպուս՝ գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորությամբ, որն ստանձնեց Հայաստանի պաշտպանությունը 1918 թ-ի ծանր ժամանակաշրջանում: Այսրկովկասում
Լևոն Աթաբեկյան (1895–1918 թթ.)
ազգային հանրապետությունների կազմավորումից հետո, 1918 թ-ի մայիսի 28-ին, ՀԱԽ-ն «...իրեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր գործառույթները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ստեղծումով (1918 թ-ի հուլիս) ՀԱԽ-ը դադարեցրեց իր գործունեությունը: