Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Վիլսոն Վուդրո
1856 թ., ք. Ստրաուտոն, Վիրջինիայի նահանգ, ԱՄՆ
1924 թ., Վաշինգտոն
Վերսալի պայմանագրի ստորագրման 
ժամանակ (Ժորժ Կլեմանսո, Վուդրո Վիլսոն և Դևիդ Լլոյդ Ջորջ, 1919 թ., Փարիզ) 
Քաղաքական և պետական գործիչ Վուդրո Վիլսոնը ԱՄՆ-ի 28-րդ 
նախագահն է (1913–21 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի 
դափնեկիր (1919 թ.): Հայկական հարցի հայանպաստ լուծման և 
անկախ հայկական պետության ստեղծման կողմնակից էր:

Վուդրո Վիլսոնը 1879 թ-ին ավարտել է Փրինստոնի համալսարանը, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (1886 թ.): 1890–1902 թթ-ին Փրինստոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր էր, 1902–10 թթ-ին` ռեկտոր, 1910–12 թթ-ին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ: 1913 թ-ին Վիլսոնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ` դեմոկրատական կուսակցությունից: Նախագահության առաջին տարիներին նպաստել է մի շարք օրենքների ընդունմանը և վաստակել «առաջադեմ բարենորոգչի»  անուն:
Վիլսոնի օրոք (1917 թ-ից) ԱՄՆ-ը մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)՝  Անտանտի կողմից: 
1918 թ-ի հունվարին Վիլսոնն առաջադրել է խաղաղության ծրագիր («14 կետով»)` ԱՄՆ-ի դերը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով: Նա գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը 1919–20 թթ-ի Փարիզի հաշտության խորհրդաժողովում, որի արդյունքները, սակայն, աննպաստ եղան նրա վարչակազմի և ԱՄՆ-ի համար. չհաջողվեց սասանել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջատար դիրքերը եվրոպական քաղաքականության մեջ:
Վիլսոնը Հայկական հարցի դրական լուծման կողմնակից էր, որն արտահայտվել է  Հայաստանի մանդատը (հովանավորություն, 1920 թ.) ստանձնելու նրա պատրաստակամությամբ: Դեռևս 1919 թ-ի կեսերին նա Հայաստան է ուղարկել  պատվիրակություն` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ՝ ծանոթանալու երկրի կացությանը և հստակեցնելու նրա հովանավորությունն ստանձնելու հարցը, իսկ 1920 թ-ի ապրիլին ԱՄՆ-ը փաստացի (դե ֆակտո) ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Սակայն նույն թվականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է (52 դեմ, 23 կողմ)  Հայաստանի մանդատը:
Ազգերի լիգայի (ստեղծողներից մեկը Վիլսոնն էր) հանձնարարությամբ նա ստանձնել է հայ-թուրքական սահմանի որոշումը 1920 թ-ի Սևրի հաշտության պայմանագրով: Դա հայտնի է «Վիլսոնի իրավարար պայմանակարգ» անվամբ, որը ներկայացվել է 1920 թ-ի նոյեմբերի 22-ին: Այս պայմանակարգի համաձայն` Արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 90 հզ.  կմ2:
Սակայն հակասությունների սրումը ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) միջև, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և բացասական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձախողել են ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ-ի Սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը:
Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո Վիլսոնը հեռացել է քաղաքական գործունեությունից: 
Վիլսոնի մասին նկարահանվել է «Վիլսոն» (1944 թ.) գեղարվեստական կինոնկարը (արժանացել է 5 «Օսկարի»): 
   «Մենք պետք է ինքներս հավատանք նրան, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին»:
   «Եթե ուզում ես թշնամիներ վաստակել, փորձիր ինչ-որ բան փոխել»:
   Վուդրո Վիլսոն
   Հայ-թուրքական սահմանը, ըստ «Վիլսոնի իրավարար պայմանակարգի».
սկսվում է Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից և Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք (սահմանագծից դուրս էին մնում Վանի նահանգի մոտ կեսը և Սղերդի գավառը՝ գրեթե ամբողջությամբ), այնուհետև ձգվում է հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու՝ աշխարհագրական բնական պատնեշով:
   2010 թ-ի ապրիլի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վաշինգտոնի Ազգային մայր տաճար, ծաղկեպսակ դրել Վուդրո Վիլսոնի գերեզմանին և մասնակցել նրա հիշատակի ոգեկոչման արարողությանը: