Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Էմիլ Գազազ. «XOR» (1999 թ.)
Գաբրիել Մանուկյան. 
«Հաղթանակ» (2002 թ.)
Թանգարանի 
ցուցասրահներից
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972 թ-ին, Երևանում՝ Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ:
 
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թվականների՝ Հայաստանի ու Սփյուռքի  նկարիչների գործեր: Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ:
Թանգարանում ցուցադրվում են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Վաղարշակ, Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր Օրագյանի, Ժանսեմի, Գառզուի, Ասատուր Պզտիկյանի և ուրիշների գործերից: Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Կամո Նիգարյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով:
2004 թ-ին  բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին է նվիրել ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից: Թանգարանը մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում («Գևորգյան», «Ակադեմիա» և այլն), Հայաստանի նկարիչների միության դահլիճներում
Արմեն Գևորգյան. 
«Մենամարտ» (1998 թ.)
հաճախակի կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակել է մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան» և այլն:
2006–07 թթ-ին Ֆրանսիայում` «Հայաստանի տարի», 2007 թ-ին Հռոմում` «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, տպագրել  կատալոգներ:
Տես նաև Թանգարան: