Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռադիկ Մարտիրոսյան,
ՀՀ ԳԱԱ-ի նախագահ`  
2006 թ-ից
[ծնվ. 1936 թ., գ. Մատաղիս 
(ԼՂՀ Մարտակերտի շրջան)]
ՀՀ ԳԱԱ-ի  
նախագահության շենքը 
(1954 թ., ճարտարապետ` 
Սամվել Սաֆարյան)
ՀՀ ԳԱԱ-ի հնէաբանները 
2007–08 թթ-ին ՀՀ Լոռու մարզի 
Գոգարան գյուղում հայտնաբերել 
են երկաթի դարի 
(մ. թ. ա. IX–VII դարեր)
դամբարան: 
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային 
ակադեմիան գիտական և ուսումնական համապարփակ կենտրոն է. ստեղծվել է 1943 թ-ին (ՀԽՍՀ ԳԱ)՝ 1935 թ-ին բացված ԽՍՀՄ ԳԱ 
հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖԱՆ-ի հիմքի վրա: 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) իր հետազոտական ենթակառույցներով (ինստիտուտներ, լաբորատորիաներ, գիտական կայաններ, գիտական խմբագրություններ և այլն) զբաղվում է ժամանակակից բնական ու հասարակական գիտությունների առանցքային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, համաշխարհային գիտության նվաճումներն ընդհանրացնելու, հայրենական արտադրության և գիտության ու մշակույթի ասպարեզներում դրանց օգտագործմանը նպաստելու հարցերով, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտներում ու բուհերում կատարվող գիտական աշխատանքների ղեկավարմամբ և համակարգմամբ: ԳԱԱ-ն ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդատուն է, ֆինանսավորվում է հիմնականում պետական բյուջեից:
ԳԱԱ-ի բարձրագույն մարմինն ակադեմիկոսների և թղթակից անդամների ընդհանուր ժողովն է, որը սահմանում է գիտական գործունեության ուղղությունները, լուծում կազմակերպչական հարցեր, քննարկում գիտական ու գիտակազմակերպական կարևոր խնդիրներ, ընտրում ԳԱԱ-ի նախագահ, նախագահություն, փոխնախագահներ, ակադեմիկոս-քարտուղար, իսկական, թղթակից, արտասահմանյան և պատվավոր անդամներ:  
ՀՀ ԳԱԱ-ն ունի մաթեմատիկայի, մեխանիկայի և տեղեկատվության (ընդգրկում է գիտական 4 կազմակերպություն), ֆիզիկայի և աստղաֆիզիկայի (5), քիմիական և Երկրի մասին գիտությունների (5), բնական գիտությունների (8), հայագիտության և հասարակական գիտությունների (10) բաժանմունքներ, որոնց համակարգում գործում են 27 ինստիտուտ, գիտական ու գիտատեխնիկական 4  կենտրոն և այլ կառույցներ, որտեղ միայն 2010 թ-ին իրականացվել են շուրջ 350 գիտական ու գիտատեխնոլոգիական մշակումներ:
ԳԱԱ-ի որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, փորձակայաններ, բուսաբանական այգի և այլն:
ԳԱԱ-ի նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ (գիտահետազոտական,  հաշվողական տեխնիկայի, էներգետիկայի հիմնախնդիրների, Սևանա լճի պահպանության փորձագիտական և այլն), իսկ գիտությունների բաժանմունքներում՝ մասնագիտական գիտական խորհուրդներ:
ՀՀ ԳԱԱ-ն (2010 թ.) ունի 69 իսկական անդամ՝ ակադեմիկոս, 53 թղթակից անդամ, 4 պատվավոր և 114 արտասահմանյան անդամներ, 54 պատվավոր դոկտոր, 2166 գիտաշխատող, որոնցից գիտությունների դոկտոր՝ 326, թեկնածու՝ 1023: ԳԱԱ-ում հատկապես կարևորվում է գիտական կադրերի պատրաստումը, հիմնականում՝ ասպիրանտուրայում: Այստեղ սովորում են 242 ասպիրանտ (67-ը՝ արտերկրից) և 221 հայցորդ:
Հայ գիտնականները մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, ծրագրերի, դրամաշնորհների մրցույթների: ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է գիտական նստաշրջաններ և հոբելյանական միջոցառումներ, որոնց մասնակցում են նաև արտասահմանցի գիտնականներ: 2006 թ-ին, ընդհանուր ժողովի որոշմամբ, ԳԱԱ-ի միջազգային կապերի վարչությանն առընթեր հիմնվել է Սփյուռքի հետ համագործակցության բաժին, որն ակտիվ գիտական կապեր է հաստատել 200-ից ավելի սփյուռքահայ գիտնականների հետ: Նրանցից 78-ն ընտրվել են ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ:
ՀՀ ԳԱԱ-ի նախագահներ են եղել Հովսեփ Օրբելին (1943–47 թթ.), Վիկտոր Համբարձումյանը (1947–94 թթ., 1994–96 թթ-ին՝ պատվավոր նախագահ), Ֆադեյ Սարգսյանը (1993–2006 թթ.), 2006 թ-ից Ռադիկ Մարտիրոսյանն է: 
ՀՀ ԳԱԱ-ի «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայում ակադեմիական 14  հանդես, «Գիտություն» պաշտոնաթերթը (2008 թ-ից): Ամեն տարի հրատարակվում են բազմաթիվ գիտական և այլ գրքեր:
ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գործում են Հիմնարար գիտական գրադարանը (ստեղծվել է 1935 թ-ին, ունի 2.993.314 գրադարանային միավոր, որից 852.390-ը՝ օտար լեզուներով) և 29 ճյուղային-մասնագիտական գրադարաններ: Վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են կատարվում գրադարանների թվայնացման, ինչպես նաև էլեկտրոնային քարտարանի ձևավորման ուղղությամբ: 
Տես նաև Համբարձումյան Վիկտոր (I/2), Օրբելի Հովսեփ՝ Օրբելի եղբայրներ (I/2) հոդվածում: