Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սերժ Սարգսյան, 
ՀՀ նախագահ` 2008 թ-ից
(ծնվ. 1954 թ., 
ք. Ստեփանակերտ)
Լևոն Տեր-Պետրոսյան,
ՀՀ 1-ին նախագահը`
1991–98 թթ.
(ծնվ. 1945 թ., ք. Հալեպ)
Ռոբերտ Քոչարյան,
ՀՀ 2-րդ նախագահը` 
1998–2008 թթ.
(ծնվ. 1954 թ., 
ք. Ստեփանակերտ)
Բակո Սահակյան,
ԼՂՀ նախագահ`
2008 թ-ից
(ծնվ. 1960 թ., 
ք. Ստեփանակերտ)
Արկադի Ղուկասյան,
ԼՂՀ 2-րդ նախագահը`
1997–2008 թթ.
(ծնվ. 1957 թ., 
ք. Ստեփանակերտ)
Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է. 
հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: 
Հանրապետության նախագահը ՀՀ անկախության, տարածքային 
ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ նախագահի լիազորություններն առնչվում են 3՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, սակայն նա՝ որպես պաշտոնատար անձ, դուրս է այդ իշխանությունների համակարգից: 
Հանրապետության նախագահին ընտրում են ՀՀ քաղաքացիները՝ 5 տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացրած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձն իրավունք ունի միայն 2 անգամ անընդմեջ ընտրվելու հանրապետության նախագահի պաշտոնում: 
Նախագահի ընտրությունը տեղի է ունենում գործող նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ՝ սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, քվեարկությունից հետո 14-րդ օրն անցկացվում է քվեարկության 2-րդ փուլը, որին կարող են մասնակցել առավել թվով ձայներ ստացած 2 թեկնածուները: Ընտրված է համարվում առավել թվով ձայներ ստացած թեկնածուն: Եթե այս դեպքում էլ չի ընտրվում հանրապետության նախագահ, ապա քվեարկությունից հետո 40-րդ օրն անցկացվում են նոր ընտրություններ: Ռազմական և արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություններ չեն անցկացվում: Նոր նախագահն իր պաշտոնն ստանձնում է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ժողովրդին տրվող երդմամբ:
ՀՀ նախագահն օժտված է լայն լիազորություններով՝ պետական կյանքի տարբեր ոլորտներում: Որոշ դեպքերում այդ լիազորություններն առնչվում են պետական իշխանության մյուս մարմինների լիազորություններին՝ նպաստելով դրանց համագործակցությանը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
ՀՀ նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է բարձրագույն հրամկազմը, որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
Հանրապետության նախագահը ներկայացնում է ՀՀ-ն միջազգային հարաբերություններում, ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, կնքում միջազգային պայմանագրեր, վավերացնում է միջկառավարական պայմանագրեր, շնորհում ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կոչումներ, դասային աստիճաններ, լուծում քաղաքական ապաստան տալու հարցը, պարգևատրում ՀՀ շքանշաններով ու մեդալներով, ներում շնորհում դատապարտյալներին:
ՀՀ նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և ենթակա են կատարման հանրապետության ողջ տարածքում:
Հանրապետության նախագահի լիազորությունները դադարում են նրա պաշտոնանկության, հրաժարականի, լիազորությունների կատարման անհնարինության, մահվան դեպքերում: Նախագահի պաշտոնի թափուր մնալու 40-րդ օրն անցկացվում են արտահերթ ընտրություններ. մինչ այդ նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ վարչապետը:
ՀՀ 1-ին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր (1991–98 թթ.), 2-րդը՝ Ռոբերտ Քոչարյանը (1998–2008 թթ.), ներկայիս նախագահը (2008 թ-ից) Սերժ Սարգսյանն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ

ԼՂՀ նախագահն ընտրվում է ուղղակի համընդհանուր քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Նույն անձն իրավունք ունի միայն 2 անգամ անընդմեջ ընտրվելու հանրապետության նախագահի պաշտոնում: Նախագահի հիմնական պարտականությունը արտաքին և պաշտպանական քաղաքականության ձևավորումն ու իրականացումն է, պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովումը և այլն: ԼՂՀ նախագահը նշանակում է հանրապետության վարչապետին, հաստատում Կառավարության կառուցվածքն ու կազմը:
Կառավարման նախագահական ձևը ԼՂՀ-ում մտցվել է 1994 թ-ի դեկտեմբերի 22-ին: ԼՂՀ 1-ին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր (1996–97 թթ.), 2-րդը` Արկադի Ղուկասյանը (1997–2008 թթ.), ներկայիս նախագահը (2008 թ-ից) Բակո Սահակյանն է: