Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կիլիկյան Հայաստանի զինվորական 
հագուստ (օղազրահ), վահան և երկսայրի սուր, սաղավարտ ու պարանոցի օղազրահ
Հուշասյան խոյակ 
(V–VI դարեր, Դվին)
Քառանիստ կոթող՝ 
պատվանդանով 
(VI–VII դարեր, Թալին)
Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, 
գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է. 
հիմնադրվել է 1919 թ-ին, Երևանում: Թանգարանում պահվում և 
ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 
400 հզ-ից ավելի (շուրջ 5 հզ-ը՝ մշտական ցուցահանդեսում) նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության 
ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով՝ որպես Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Նախաձեռնողներն էին ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Զավրիևը, Կովկասի ազգագրական թանգարանի ավագ վերահսկիչ Սմբատ Տեր-Ավետիսյանը: 1922 թ-ին կոչվել է Խորհրդային Հայաստանի պետական կենտրոնական, կուլտուր-պատմական, պատմական, 2003 թ-ից՝ Հայաստանի պատմության թանգարան: 
Թանգարանի հիմքը Հայաստանի կառավարության գնած մի քանի տասնյակ գեղարվեստական կտավներն էին, «Հայոց ազգագրական ընկերության» հնագիտական-ազգագրական թանգարանի հավաքածուն և ազգագրական-մարդաբանական ու կովկասագիտական գրադարանը: 1922–23 թթ-ին Նոր Նախիջևանից թանգարան են բերվել Երվանդ Շահազիզի ջանքերով հավաքված թանգարանային արժեքներ, 1922 թ-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի, 1926 թ-ին՝ Անիի հնադարանի, 1929–31 թթ-ին՝ Էջմիածնի վանքի թանգարանի հավաքածուները, 1931 թ-ին՝ Հնությունների պահպանության կոմիտեի հավաքած հնագիտական նյութերը, ինչպես նաև տարբեր հիմնարկներում ու մասնավոր հավաքածուներում պահվող պատմական արժեք ունեցող նյութեր: ՀՊԹ-ի հավաքածուները համախմբելուն մեծապես նպաստել են գիտության ու մշակույթի նվիրյալներ Երվանդ Լալայանը, Գարեգին Հովսեփյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Լիսիցյանը, Ռուբեն Դրամբյանը և ուրիշներ:
Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվել է հնագիտական պեղումների և ազգագրական արշավախմբերի գտածոներով, նվիրատվություններով ու գնումներով:
ՀՊԹ-ի հիմքի վրա կազմակերպվել են Հայաստանի ազգային պատկերասրահը (1935 թ.), Հեղափոխության պետական (1928–92 թթ., ապա միացվել է ՀՊԹ-ին), Երևան քաղաքի պատմության (1931 թ.), Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի (1935 թ.), Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական (1978 թ.) թանգարանները:
ՀՊԹ-ի ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, վավերագրերի բաժիններով: Գործում են նաև թանգարանային առարկաների վերականգնման բաժինը և գրադարանը: Հրատարակվում են հայկական ճարտարապետության, հնագիտության, հայոց պատմության վերաբերյալ մատենաշարեր, մենագրություններ և հոդվածներ:
ՀՊԹ-ում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թ-ին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական («Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված՝ 1939 թ., և այլն) ու ժամանակավոր («Հայկական գորգեր», «Հայկական տարազ», «Սփյուռքահայերից ստացված նվերներ», «Երևանցու տունը. XIX դար» և այլն) ցուցահանդեսներ: ՀՊԹ-ի շրջիկ ցուցահանդեսներ պարբերաբար բացվել են ՀՀ մարզերում և մի շարք երկրներում: Հայաստանում
Հայաստանի պատմության թանգարանի և ազգային պատկերասրահի շենքը
քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի առթիվ 1995 թ-ից կազմակերպվել են ցուցահանդեսներ եվրոպական նշանավոր թանգարաններում, իսկ 2007 թ-ին Ֆրանսիայում «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում՝ 11 ցուցահանդես՝ տարբեր քաղաքներում:
Թանգարանի աշխատանքները տնօրինում է գիտական խորհուրդը, որը տարբեր տարիների ղեկավարել են Մարտիրոս Սարյանը, Հովսեփ Օրբելին, Կարո Ղաֆադարյանը, Մորուս Հասրաթյանը, 1997 թ-ից՝ Անելկա Գրիգորյանը:
Փայտե խոյակ (847 թ.,  
Սբ Առաքելոց վանք, Սևան)
XIX դարի վերջի – XX դարի առաջին 
քառորդի զենքեր
Որմնաքանդակ՝ 
արծվի պատկերով 
(XI դար, Կեչառիսի վանք, Ծաղկաձոր)