Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


ՀՀ և ԼՂՀ սահմանադրությունների մայր օրինակները
Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական ու պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պետական 
իշխանության մարմինների համակարգը:

Սահմանադրությունը սահմանում է պետության ղեկավարի գործառույթները, հիմնական (օրենսդիր, գործադիր, դատական) մարմինների ստեղծման եղանակը, նրանց փոխհարաբերությունները, լիազորությունների շրջանակը, անհատի իրավունքներն ու պարտականությունները,  ընտրական համակարգի սկզբունքները և այլն, ինչպես նաև սահմանադրության փոփոխման ու հաստատման կարգը:
Ի տարբերություն այլ օրենսդրական ակտերի՝ սահմանադրությունն ունի հիմնարար բնույթ, որով պայմանավորված՝ սովորաբար ընդունվում կամ փոփոխվում է ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով, կամ ժողովրդի անունից՝ խորհրդարանի միջոցով: Ուստի` սահմանադրությունը ժողովրդի բարձրագույն կամքն արտահայտող հասարակական պայմանագիր է, դաշինք: 
Սահմանադրությունը, արդի իմաստով՝ որպես պետության հիմնական օրենք, առաջին անգամ ընդունվել է XVIII դարում: ԱՄՆ-ում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1787 թ-ին, Ֆրանսիայում, Լեհաստանում՝ 1791 թ-ին:
Հայ իրականության մեջ առաջին կանոնական սահմանադրությունն ընդունվել է 365 թ-ի Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում: Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի, առաջին նախագիծը «Որոգայթ փառաց» աշխատությունն է. գրել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Շահամիր Շահամիրյանը 1773–88 թթ-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում:  521 հոդվածից բաղկացած նախագծում ներկայացվել է ապագա անկախ Հայաստանի հասարակական, պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը և այլն, առաջարկվել է վերացնել դասային աստիճանակարգումները, քաղաքացիներին տալ խոսքի, դավանանքի, անձի ու գործունեության ազատություն:
Մյուս փաստաթուղթը Կոստանդնուպոլսի Հայոց ազգային ժողովի ընդունած «Ազգային սահմանադրությունն» է, որը վավերացրել է (150 հոդվածից՝ 99-ը) սուլթանը 1863 թ-ի մարտի 17-ին՝ «Հայոց ազգի կանոնադրություն» վերտառությամբ: Այն սովորական օրենք էր և ընդունվել էր՝ կարգավորելու Օսմանյան կայսրության հայերի ներհամայնքային կյանքը: 
Խորհրդային տարիներին ընդունվել է ՀԽՍՀ 3 սահմանադրություն՝ 1922, 1937 և 1978 թթ-ին, որոնց հիմքում ԽՍՀՄ սահմանադրությունն էր:
ՀՀ գործող սահմանադրությունն ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ հանրաքվեի միջոցով, իսկ 2005 թ-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեով բարեփոխվել է:  

ՀՀ սահմանադրությունը բաղկացած է 9 գլխից, 117 հոդվածից.
Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները (հոդվածներ 1–13): 
Գլուխ  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները (հոդվածներ 14–48):
Գլուխ 3. Հանրապետության նախագահը (հոդվածներ 49–61): 
Գլուխ 4. Ազգային ժողովը (հոդվածներ 62–84): 
Գլուխ 5. Կառավարությունը (հոդվածներ 85–90): 
Գլուխ 6.Դատական իշխանությունը (հոդվածներ 91–103):
Գլուխ 7. Տեղական ինքնակառավարումը (հոդվածներ 104–110): 
Գլուխ 8. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն (հոդվածներ 111–114):

Գլուխ 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ (հոդվածներ 115–117):
ԼՂՀ սահմանադրությունն ընդունվել է 2006 թ-ի դեկտեմբերի 10-ին. կազմված է 12 գլխից և 142 հոդվածից:
ԼՂՀ սահմանադրության առաջին 5 և վերջին 3 գլուխները նույնական են ՀՀ սահմանադրության հետ, միայն վերջինիս 6-րդ գլուխը՝ Դատական իշխանությունը, ԼՂՀ սահմանադրությունում բաժանված է 4 առանձին գլուխների. գլուխ 6՝ Դատարանները, գլուխ 7՝ Դատախազությունը, գլուխ 8՝ Մարդու իրավունքների պաշտպանը, գլուխ 9՝ Վերահսկիչ պալատը:
ՀՀ սահմանադրության 111-րդ և ԼՂՀ սահմանադրության 133-րդ հոդվածների համաձայն՝ սահմանադրությունն ընդունվում կամ այնտեղ փոփոխություններ են արվում հանրաքվեի միջոցով՝ հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:
   Հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության, դեկտեմբերի 10-ը ԼՂՀ սահմանադրության օրերն են, համաժողովրդական տոներ: