Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Հաննիբալ
Մ. թ. ա. 247/246 թ., Կարթագեն
Մ. թ. ա. 183 թ., Բութանիա (Փոքր Ասիայում)
«Հաննիբալի ճակատամարտը Զամա քաղաքի մոտ» ( 1567 թ., նկարիչ՝ Կոռնելիս Կորտ)
Հաննիբալը Հին աշխարհի մեծագույն զորավարներից է, Աֆրիկայի 
հյուսիսային ծովափին փյունիկեցիների (պունիկեցիներ) հիմնած հնագույն և հզոր Կարթագեն քաղաք-պետության ռազմական ու պետական գործիչ:

Հաննիբալը զորավար Համիլկար Բարկայի որդին է: Պատանի հասակից մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի: Պունիկյան առաջին պատերազմում (մ. թ. ա. 264–241 թթ.) Հռոմից Կարթագենի նավատորմի կրած պարտությունից հետո հոր պահանջով երդվել է ամբողջ կյանքում լինել Հռոմի թշնամին և մինչև մահ պայքարել նրա դեմ: 
Մ. թ. ա. 221 թ-ին (25 տարեկանում) դարձել է Կարթագենի բանակի գլխավոր հրամանատարը, ընդարձակել պետության տիրույթները Պիրենեյան թերակղզում: Մ. թ. ա. 219 թ-ին հարձակվել է Հռոմի դաշնակից Սագունտում քաղաքի վրա՝ սկսելով Պունիկյան երկրորդ պատերազմը (մ. թ. ա. 218–201 թթ.): Հռոմեացիներին անակնկալի բերելու նպատակով նա 50 հզ. հետևակով և 9 հզ. հեծելազորով աննախադեպ զորաշարժ է կատարել. անցել է Ալպյան լեռները և մ. թ. ա. 218 թ-ին ներխուժել Իտալիա, հաղթել Տիկինոս, Տրեբիա գետերի ափերին (մ. թ. ա. 218 թ.), Տրազիմենուս լճի մոտ (մ. թ. ա. 217 թ.) տեղի ունեցած մարտերում, իսկ Միջին Իտալիայի Կաննե գյուղի մոտ մ. թ. ա. 216 թ-ի օգոստոսի 2-ին 40 հզ. զինվորով շրջապատել և ջախջախել է հռոմեական 80-հզ-անոց բանակը: 
Ռազմական գործողություններին զուգընթաց՝ Հաննիբալը դաշինք է կնքել իտալական տարբեր քաղաքների և այլ պետությունների հետ՝ թուլացնելով Հռոմի դիրքերը: Շուրջ 6 տարի նա ասպատակել է Իտալիան, բայց քանի որ երկար տարիներ հայրենիքից կտրված էր և օգնություն չէր ստանում, Հաննիբալի զորքը հոգնել, ուժասպառ էր եղել: Նրան Իտալիայից հեռացնելու նպատակով հռոմեական զորքերը ներխուժել են Աֆրիկա: Մ. թ. ա. 203 թ-ին Կարթագենի ղեկավարները շտապ հետ են կանչել Հաննիբալին: 
Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել մ. թ. ա. 202 թ-ին, Հյուսիսային Աֆրիկայի Զամա քաղաքի մոտ, որտեղ Հաննիբալը պարտվել է և ընդունել հռոմեացիների պարտադրած հաշտությունը: Այսպիսով՝ Պունիկյան երկրորդ պատերազմը նույնպես ավարտվել է Կարթագենի պարտությամբ: 
Մ. թ. ա. 196 թ-ին Հաննիբալն ընտրվել է Կարթագենի բարձրագույն պաշտոնյա (սուֆետ) և նպաստել պետության հզորացմանը:
Մ. թ. ա. 195 թ-ին Հռոմը Կարթագենից պահանջել է հանձնել Հաննիբալին: Իրական վտանգի սպառնալիքից խուսափելու համար նա փախել է Արևելք, դարձել Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորի ռազմական խորհրդականը: Սակայն մ. թ. ա. 188 թ-ին հռոմեացիներից կրած պարտությունից հետո Անտիոքոս III-ը պարտավորվել է Հաննիբալին հանձնել Հռոմին: Իմանալով այդ մասին՝ Հաննիբալը փախել է Կրետե կղզի, ապա՝ փոքրասիական Բութանիա (Բիթինիա) թագավորություն: Երբ այստեղ փորձել են գերել նրան և հանձնել Հռոմին, Հաննիբալն ինքնասպան է եղել:
Ըստ հույն պատմագիր Պլուտարքոսի և աշխարհագետ Ստրաբոնի՝ Հաննիբալն Անտիոքոս III-ի արքունիքից փախել է Հայաստան՝ Արտաշես Ա-ի մոտ. ընտրել է Արտաշատ մայրաքաղաքի կառուցման վայրը և ուրվագծել նրա հատակագիծը: Սակայն Արտաշատի կառուցումը նկարագրելիս Մովսես Խորենացին չի հիշատակում Հաննիբալին:
Տես նաև Հին Հռոմ` Հին աշխարհի երկրներ հոդվածում, Պլուտարքոս, Ստրաբոն:

   Հաննիբալի անվան հետ է կապված «հաննիբալյան երդում» թևավոր արտահայտությունը, որը մինչև վերջ անհաշտ պայքարելու հանդիսավոր խոստում է:
   Հաննիբալն օժտված էր ռազմավարական բացառիկ ունակություններով. կարողանում էր իր կողմը գրավել հակառակորդի դաշնակիցներին, հմտորեն կազմակերպել զորաշարժերը, ընտրել ապագա ռազմաբեմը, գերազանց տիրապետում էր մարտարվեստին, մանրազնին նախապատրաստվում էր մարտին և վարպետորեն իրականացնում վճռական հարվածը: