Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Հայաստան» 
(1923 թ., նկարիչ՝ 
Մարտիրոս Սարյան)
Հայրենիքն ազգի կամ էթնոսի բնօրրանն է, որտեղ այն ձևավորվել է իր լեզվով, մշակույթով ու կենցաղով, հասարակական և պետական 
կառուցվածքով, արարել ու սերնդափոխվել է, ստեղծել և հաջորդ 
սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ: 

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: 
Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:
«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Օրինակ՝ Մեծ եղեռնից փրկված հայերի շատ սերունդներ, որոնք անգամ չեն տեսել իրենց նախահայրերի հայրենիքը, այնուամենայնիվ, իրենց մեջ կրում են հայրենիքի՝ Հայաստանի կերպարը:
Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որի ընդհանուր տարածքը շուրջ 400 հզ. կմ2 է: Տարբեր ժամանակաշրջաններում այստեղ հաստատվել են օտար պետություններ, բնակվել օտար ցեղեր ու ցեղախմբեր, սակայն Հայաստանը հայի համար եղել և մնում է նրա հավիտենական հայրենիքը: Հայ ժողովրդի պատմությունն ու հարուստ մշակույթն ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում՝ մեր հայրենիքում: Հայաստանն այն բնատարածքն է, այն միակ անվտանգության գոտին, որից դուրս այլ հայրենիք չպետք է փնտրել: 
Ազատագրական պատերազմները, որոնց շնորհիվ ազատագրվում է հայրենիքը, սովորաբար կոչվում են հայրենական պատերազմներ: Հայրենի բռնագրավված տարածքների ազատագրումը՝ հայրենատիրումը, համազգային պարտականություն է: Այդ տարածքների ազատագրման պայքարը կոչվում է ազգային-ազատագրական պայքար: Կորսված հայրենիքի ազատագրումը յուրաքանչյուր ազգային-էթնիկ հավաքականության համար կենաց և մահու խնդիր է: 
XX դարի վերջին հայ ժողովուրդը բռնցքվեց և ադրբեջանական գերությունից ազատագրեց Արցախը՝ մեր հայրենիքի մի հատվածը: 
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 47-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով հաստատված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: 
«Մեր հայրենիք» է կոչվում նաև Հայաստանի Հանրապետության օրհներգը:  
«Հայրենիք» շքանշանը Հայաստանի բարձրագույն շքանշանն է, նրանով  պարգևատրվում է Հայաստանի Ազգային հերոսը:

   «Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը, և դա է պատկերվում ու զգացվում իբրև մեր ամբողջական հայրենիք՝ անկախ ազգագրական պայմաններից և ժամանակների քաղաքական սահմանագծումներից»:
Հայկ Ասատրյան,
ազգային-քաղաքական գործիչ
   «Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»:
Պարույր Սևակ, 
բանաստեղծ
   «Մեր երկրագնդի վրա սահմանավոր մի կետ կա, մի կտոր հող, որից առնված է մեր կենդանի կավը, որին միայն հարազատ ու բնիկ են մեր մարմինն ու ոգին - առավելապես ոգին: Մեր հայրենիքն է այդ հողը»:
Գարեգին Նժդեհ, 
ռազմական, քաղաքական, պետական գործիչ