 | Պետական կարգը՝ միապետություն Մայրաքաղաքը՝ Բանդար Սերի Բեգավան Տարածքը՝ 5,8 հզ. կմ2 Բնակչությունը՝ 400 հզ. Պետական լեզուները` մալայերեն, անգլերեն Դրամական միավորը՝ Բրունեյի դոլար |
Բրունեյը փոքր պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Կալիմանտան կղզու հյուսիս-արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարթավայրային երկիր է: Այստեղ ամբողջ տարին շոգ է և խոնավ, տարածված են մշտադալար անտառները: 1888 թ-ից եղել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ: Անկախություն է ձեռք բերել 1984 թ-ի հունվարի 1-ին: Տեղացիներն իրենց երկիրն անվանում են Բրունեյ Դարուսսալամ, որը թարգմանաբար նշանակում է «Խաղաղության կացարան»: Երկրի բնակիչների 50%-ը մալայացիներ են, 25%-ը` չինացիներ, 19%-ը` բնիկներ, կան նաև անգլիացիներ և այլք: Տնտեսության հիմքը նավթի և գազի արդյունահանումն է: Մշակում են կաուչուկատուներ, բրինձ, բատատ, մրգեղեն և այլն:
|