Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Հայրապետյան
Հայրապետ
1874 թ., գ. Տանակերտ (այժմ՝ ապաբնակեցված), Նախիջևանի Օրդուբադի շրջանում
1962 թ., Երևան
Մանկագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ 
Հայրապետ Հայրապետյանը նորովի հարստացրել և թարմ շունչ է 
հաղորդել հայ մանկական գրականությանը: 

Հայրապետ Հայրապետյանը 1893 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ աշակերտել է Պերճ Պռոշյանին և Հովհաննես Հովհաննիսյանին: Շուրջ 40 տարի ուսուցիչ է աշխատել Հայաստանում և Ռուսաստանի հայաշատ վայրերում: Ուսուցանել է հայերեն, մանուկների մեջ սերմանել բարին ու գեղեցիկը: 1933–55 թթ-ին աշխատել է «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթի խմբագրությունում: 
Հայրապետյանի առաջին ժողովածուն՝ «Մեղուների կոմունան», լույս է տեսել 1931 թ-ին: Այնուհետև հրատարակվել են նրա «Թռչուններ» (1935 թ.), «Իմ երգերը» (1939 թ.), «Փնջիկ» (1948 թ.), «Հուշեր մանուկ օրերից» (1956 թ.), «Խանն ու հովիվը» (1959 թ.), «Բալիկների համար» (1961 թ.), «Փիսիկի դասը» (1966 թ.), «Ծիտն ու տղան» (1971 թ.), «Վերջին փաթիլները» (1974 թ.) բանաստեղծությունների, հեքիաթների, պոեմների, առակների ժողովածուները: 
Հայրապետյանը գրել է հիմնականում մանուկների համար. նրա ներշնչանքի աղբյուրը բնությունն է՝ գարունը, ծաղիկները, թռչունները, կենդանիները: Նրա ստեղծագործություններին բնորոշ է մանկան հոգեբանության և մտածողության նուրբ ընկալումը: Հայրապետյանի «Ձնծաղիկ», «Գարուն», «Ծառատունկ», «Մայիս», «Անցան...», «Առվակն ու մանուշակը», «Աշուն», «Սիրուն գիշեր» և բազմաթիվ այլ բանաստեղծություններ առանձնանում են իրենց անմիջականությամբ, պարզությամբ ու քնարականությամբ:
«Սարյակի տունը» բանաստեղծության մեջ արտահայտել է հայրենի բնաշխարհի հանդեպ սերը, որով տոգորում է նաև մանուկ ընթերցողին.
Սարյակները մեր հերվան
Շուտով մեզ մոտ պիտի գան,
Բայց տնակը հնացած
Պետք չի գալու էլ նրանց:
Կարե՜ն, արի՜ միասին
Նոր տուն շինենք մի կարգին,
Թե չէ՝ տեսնի՝ տուն չկա,
Էլ մեր բակին մոտ չի գա:
Հայրապետյանը գրել է նաև «Գայլ Վահան» (1943 թ.) պատմական պոեմը, հայկական դպրոցների համար կազմել մայրենի լեզվի դասագրքեր (1930–70 թթ.): Ռուսերենից թարգմանել է Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Իվան Կռիլովի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի,  Դանիել Դեֆոյի, Ջեկ Լոնդոնի, Գրիմ եղբայրների, Ջոնաթան Սվիֆտի և այլ գրողների ստեղծագործություններից:
Հայրապետյանի բանաստեղծությունների տեքստերով գրվել են մանկական երգեր: Նրա անունով Երևանում կոչվել է դպրոց: