Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ծաղիկներ` Մեծ եղեռնի նահատակներին 
Հոլոքոստի զոհերի հուշարձանը Բեռլինում 
Լուսանկարներ հայերի  (1915 թ.), hրեաների (1941 թ.), քհմերների (1974 թ.) և Ռուանդայի (1994 թ.) 
ցեղասպանություններից 
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի 1915 թ-ի հուլիսի 16-ի հեռագիրը  Պետական դեպարտամենտ` հայերի ցեղասպանության մասին:  
Ցեղասպանությունը (գենոցիդ) ծանրագույն հանցագործություն է 
մարդկության դեմ. ծրագրվում և իրականացվում է ազգային, 
ռասայական, էթնիկական կամ կրոնական որևէ խմբի լիակատար 
կամ մասնակի բնաջնջման նպատակով:

Ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ասամբլեա) բանաձևերով ու «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին համաձայնագրով» (1948 թ., ուժի մեջ է մտել 1951 թ-ին): 
Համաձայնագիրը մշակելու և ընդունելու գործում էական դեր է խաղացել լեհ (ծագումով` հրեա) իրավագետ Ռաֆայել Լեմկինը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Նյուրնբերգյան դատավարության (1945 թ-ի նոյեմբերի 20–1946 թ-ի հոկտեմբերի 1) ժամանակ ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն էր: Մինչ այդ՝ 1943 թ-ին, նա կիրառել էր «գենոցիդ»՝ «ցեղասպանություն» եզրույթը՝ այդպես բնորոշելով Եվրոպայի հրեաներին հետևողականորեն ոչնչացնելու նացիստական քաղաքականությունը և հայերի կոտորածները Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին: 
Նյուրնբերգյան դատավարությունը, որը դատապարտեց Եվրոպայում գերմանական զավթիչների իրագործած ցեղասպանության (հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի) բազմաթիվ դեպքեր, հիմք դարձավ ընդունելու ցեղասպանության մասին Համաձայնագիրը: 
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 5 կետերում թվարկված են այն գործողությունները, որոնցից յուրաքանչյուրի իրականացումը համարվում է ցեղասպանություն. 
1. խմբի անդամների սպանությունը, 
2. նրանց մարմնական ծանր վնասվածք պատճառելը կամ մտավոր խանգարման հասցնելը,
3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է, 
4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները, 
5. երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին: 
Ըստ Համաձայնագրի՝ ցեղասպանության կամ թվարկված գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն. ցեղասպանության համար պատժի առումով իրավաբանական վաղեմություն չի ընդունվում, պատիժը կարող են սահմանել ինչպես ազգային, այնպես էլ հատկապես այդ նպատակով ստեղծված միջազգային ատյանները (3–6-րդ հոդվածներ): 
Համաձայնագրի 2-րդ կարևոր սկզբունքը ցեղասպանության կանխարգելումն է. սա մի հիմնահարց է, որին առնչվում են ինչպես ամբողջական ազգեր, այնպես էլ առանձին անհատներ:

XX–XXI դարերի ցեղասպանությունները
Հայոց ցեղասպանություն. 1915–23 թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունն է,  որին զոհ է գնացել 1,5 մլն մարդ: 
1988–90 թթ-ին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում ադրբեջանցիների իրագործած հայերի կոտորածներն ու տեղահանությունը ցեղասպանության գործողություններ են և համապատասխանում են ՄԱԿ-ի Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին 3 կետերին:
Ասորիների ցեղասպանություն. 1915– 1923 թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած ասորիների կոտորածներն են Թուրքիայի տարածքում (զոհվել է շուրջ 700 հզ. մարդ):
Պոնտոսի հույների ցեղասպանություն. 1916–23 թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածներն են (353 հզ. մարդ զոհվել է, 1 մլն 400 հզ-ը՝ տեղահանվել):
Հոլոքոստ (լատիներեն է. նշանակում է ողջակիզում). Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին ֆաշիստական Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է: Գերմանիայում և զավթված երկրներում կառուցված համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել են շուրջ 6 մլն հրեա, հարյուրհազարավոր սլավոններ, գնչուներ և էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ: Ֆաշիզմի ջախջախումից հետո Նյուրնբերգյան դատավարությունը հրեաների ցեղասպանությունը հայտարարել է հանցագործություն մարդկության դեմ և դատապարտել: Հրեաներին հնարավորություն է տրվել ապաստանելու իրենց պատմական հայրենիքում՝ Իսրայելում, և վերականգնելու հրեական պետականությունը: 
Սերբերի ցեղասպանություն. 1941–45 թթ-ի սերբերի կոտորածն է  Խորվաթիայում՝ Անտե Պավելիչի ֆաշիստամետ վարչակարգի օրոք (զոհվել է մոտ 700 հզ. մարդ): 
Քհմերների ցեղասպանություն. 1975– 1979 թթ-ին Կամբոջայում՝ Պոլ Պոտի դաժան վարչակարգի օրոք, Կարմիր քհմերների կազմակերպության՝
Նյու Յորքի «Թայմս» թերթի 1915 թ-ի դեկտեմբերի 2-ի համարում 1 մլն հայերի սպանության մասին հաղորդագրությունը:
սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 3 մլն մարդ:
Իրաքի քրդերի ցեղասպանություն. 1987–89 թթ-ին Անֆալ ռազմագործողության ընթացքում իրաքյան զորքերի իրագործած քուրդ բնակչության կոտորածն է Հյուսիսային Իրաքում:
Ռուանդայի ցեղասպանություն. 1994 թ-ին Ռուանդայում, իշխանությունների ցուցումով, ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումների իրագործած թութսիների և չափավոր հուտուների կոտորածն է (ավելի քան 800 հզ. մարդ): 
Դարֆուրի ցեղասպանություն. 2003 թ-ից Դարֆուրում (Սուդանի Ժողովրդական Հանրապետություն) էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները կոտորում են աֆրիկացի նստակյաց բնակչությանը:
Ցեղասպանության յուրահատուկ դրսևորում էր ապարտհեյդը (անջատ բնակություն). Հարավաֆրիկյան Հանրապետությունում (1948–94 թթ-ին) եվրոպական ծագում չունեցող բնակչության համար առանձնացված էին հատուկ ապրելավայրեր (ռեզերվուար), որտեղ սահմանված կարգի խախտումը համարվում էր քրեորեն պատժելի: 
   «...ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ, թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք...»:
   Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թ-ի համաձայնագրի 1-ին հոդվածից