Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կիևի «Պլաստիկ Օն» թատրոնի 
դերասանները ելույթի պահին
Մարսել Մարսոն 
Բիպի դերում (1977 թ.)
Մնջախաղը բեմարվեստի տեսակ է, որտեղ գեղարվեստական կերպարներն ստեղծվում են հիմնականում դիմախաղով, ժեստով և շարժման միջոցով: 

Մնջախաղն առաջին անգամ նկարագրվել է մ. թ. ա. 420 թ-ին (Քսենոփոն, «Խնջույք»): Հին Հունաստանում մնջախաղն սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, հետագայում, հատկապես հելլենիզմի դարաշրջանում, կատարելագործվել է որպես ինքնուրույն արվեստ (հայտնի են Բաֆիլոս Ալեքսանդրացու և Պիլադես Կիլիկեցու անունները, I դար): Հին Հռոմում մնջախաղի արվեստը նույնանում է բալետին, վերարտադրում է դիցաբանական սյուժեներ ու կերպարներ («Վեներա», «Մարս», «Հերկուլես» և այլն): 
Մնջախաղը տարածվել է նաև առաջավորասիական երկրներում. IV–VII դարերում Կապադովկիայում, Բյուզանդիայում, Ասորիքում, Հայաստանում դարձել է պրոֆեսիոնալ թատրոնի տեսակ: Հին Արևելքի երկրներում, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, մնջախաղը դրսևորվել է խիստ յուրահատուկ և խորհրդանշական ձևերով: Բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ են մնջախաղի տարրերով: XVI–XVIII դարերի կեսերին մնջախաղը վերածնվել է իտալական կոմեդիա դելլ’արտե թատրոնում: XIX դարում այն, որպես ինքնուրույն թատերաձև, զարգացրել են Ջոզեֆ Գրիմալդին (Մեծ Բրիտանիա), Ժան-Բատիստ Դեբյուրոն (Ֆրանսիա): 
Նոր ժամանակներում մնջախաղը թատերական, էստրադային, կրկեսային ժանր է, որի արտահայտչամիջոցներից օգտվում են նաև բալետը և կինոն (հիմնականում՝ համր): 
 XX դարի սկզբին մնջախաղի տարրերը թափանցել են նաև դրամատիկական թատրոն (Մաքս Ռայնհարդ, Վսեվոլոդ Մեյերհոլդ, Եվգենի Վախթանգով, Ալեքսանդր Թաիրով և ուրիշներ): Սկզբունքորեն մնջախաղային է նաև Չառլզ Չապլինի արվեստը կինոյում: 1930–70-ական թվականների մնջախաղի վարպետներից են Ժան-Լուի Բառոն, Մարսել Մարսոն (Ֆրանսիա, 1966 թ-ին հյուրախաղերով հանդես է եկել Երևանում), Լադիսլավ Ֆիալկան (Չեխոսլովակիա), Հենրիկ Տոմաշևսկին (Լեհաստան), Մոդրիս Տենիսոնը (Լիտվա) և ուրիշներ: Հայ իրականության մեջ մնջախաղի խոշորագույն վարպետը Լեոնիդ Ենգիբարյանն է:
1974 թ-ից գործում է Երևանի մնջախաղի թատրոնը (1998 թ-ից գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան): Թատրոնն առաջնորդվում է մնջախաղի հիմնական սկզբունքներով, օգտվում նաև Մ.
Տեսարան «Արդաղիոն» ներկայացումից (2009 թ., ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան, Երևանի մնջախաղի պետական թատրոն)
Մարսոյի և Լ. Ենգիբարյանի արվեստին բնորոշ առանձնահատկություններից: Բեմադրվել են «Արծիվ», «Կույրերը», «Աշուն» (մնջախաղային էտյուդներ), նաև Վիլյամ Սարոյանի «Սովյալները», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», Նիկոլայ Գոգոլի «Շինել», «Լեգենդ Նոյի մասին» (ըստ Մխիթար Գոշի) և այլ գործեր:
2001 թ-ին՝ Երևանում («Նազենիկ»), 2008 և 2010 թթ-ին՝ Ծաղկաձորում կազմակերպվել են մնջախաղի միջազգային փառատոներ: