Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սահակ Ա Պարթև
348 թ., Կեսարիա
439 թ., գ. Բլուր 
[Բագրևանդի գավառ, 
Այրարատի նահանգ, 
ամփոփվել է 
Աշտիշատում (Տարոնի գավառ, Տուրուբերան նահանգ)]

Դիմանկարը` Ստեփանոս Ներսիսյանի (1882 թ.)
Սահակ Պարթևը քաղաքական, եկեղեցական և մշակութային գործիչ է, 
Հայոց կաթողիկոս՝ 387 թ-ից: Սատարել է Մեսրոպ Մաշտոցին՝ ստեղծելու հայոց գրերը, և նրա հետ հիմնադրել է թարգմանչաց դպրոցն ու 
կազմակերպել Թարգմանչաց շարժումը: 

Սահակ Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է պապը` Վարդան Մամիկոնյանը: Տևական ժամանակ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ձեռնադրվելով եպիսկոպոս` իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Սբ Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին` վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Սակայն Սասանյան արքունիքը 389 թ-ին Խոսրով Գ թագավորին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևին աստիճանազրկել՝ նրա հայրապետությունը համարելով անվավեր: 
Հայոց նոր՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Սահակ Պարթևը վերահաստատվել է իր աթոռին: Նրա միջնորդությամբ Պարսից Վռամ III Կրման արքան վավերացրել է հայ նախարարների Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների վավերական ցուցակ). Մամիկոնյաններին շնորհել է 5-րդ գահը և Համազասպ Մամիկոնյանին ճանաչել Հայոց սպարապետ: 
Սահակ Պարթևը շուրջ քառորդդարյա խաղաղության պայմաններում ծավալել է մշակութային գործունեություն` սերտ համագործակցելով իր տեղապահ Մեսրոպ Մաշտոցի հետ, Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խթանել է ազգային կրթության ու լուսավորության վերելքը: Հայոց գրերի ստեղծումից (405 թ.) հետո կաթողիկոսի հրամանով երկրում արգելվել է օտար լեզուներով ուսուցումը: Սահակ Ա Պարթևի՝ 60, և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց նոր (մաշտոցյան) գրերը, ասորերենից ու հունարենից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր:
Սահակ Պարթևը 417 թ-ին դիմել է Բյուզանդիայի կայսրին ու Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին` Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը և իր թոռ, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյանին Հայաստանի բյուզանդական մասում սպարապետ ճանաչելու խնդրանքով, որը բյուզանդական արքունիքը բավարարել է:
Կաթողիկոսի ջանքերով 422 թ-ին Հայոց թագավոր է ճանաչվել Վռամշապուհ արքայի 18-ամյա որդի Արտաշես Գ-ն: 428 թ-ին Պարսից Վռամ V արքան, քաղաքական մեղադրանքներ հարուցելով Սահակ Ա Պարթևի և Արտաշես Գ-ի դեմ, նրանց հրավիրել է Տիզբոն ու ձերբակալել. Սահակ Պարթևին ազատել է 432 թ-ին: 439 թ-ին, երբ Պարսից Հազկերտ II արքան պատերազմ է հայտարարել Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանն ու Հայոց Միջագետքը, Սահակ Ա Պարթևը, ընդառաջ ելնելով, փորձել է կանխել արյունահեղությունը, բայց վախճանվել է ճանապարհին՝ Բլուր գյուղում: 
Սահակ Պարթևը Մեսրոպ Մաշտոցի հետ կազմել է ծեսերի և օրհնությունների գիրքը՝ «Մաշտոցը», կարգավորել հայկական Տոնացույցը, գրել և եղանակավորել է շարականներ, Պատարագամատույց, ծիսական աղոթքներ, կազմակերպել հունարենից Աստվածաշնչի թարգմանությունն ու կանոնացումը: Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատողով տաղը: Նրա անունով պահպանվել են դավանաբանական թղթեր և նամակներ, որտեղ Մաշտոցի հետ բանաձևել է Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը, մերժել նեստորականությունը:
Հայ առաքելական եկեղեցին Սահակ Պարթևին դասել է սրբերի կարգը. նրա հիշատակի օրը մտցրել է հայկական Տոնացույց: Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

զԳալուստ Քո, Քրիստոս,  
այսօր յԵրուսաղէմ` նոր եկեղեցի 
սուրբ, Յաղթական երգով 
բարեբանեմք`Օրհնեալ եկեալ անուամբ 
Տեառն...
Սահակ Ա Պարթև

   «...Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան (Սահակ Պարթևին) տվել էր առավելապես գիտության այնպիսի շնորհներ: Եվ անվեհեր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ՝ թարգմանեց բոլոր կտակարանները, Սուրբ Հոգու ճշմարիտ մարգարեների խոսածները և հաստատելով կնքեց Նոր կտակարանի լուսավոր ու կենսատու քարոզությունները՝ երջանիկ առաքյալներով և նույն Հոգով»: 
Ղազար Փարպեցի, 
պատմիչ