Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Տորք Անգեղի արձանը Երևանում 
(1982 թ., քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան)
Տորք Անգեղը հայ առասպելաբանության մեջ հողմն ու ամպրոպը 
մարմնավորող աստված կամ գերմարդկային ուժով օժտված դյուցազն է:

Տորք Անգեղը, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել ու նետել նրանց հետևից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, և բազմաթիվ նավեր են խորտակվել:
 Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել են ամպրոպի հին անատոլիական Տարու, Տարքու կամ Տարգու աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները: Վերջինիս պաշտամունքի վայրը, ըստ Խորենացու, եղել է Հայաստանի նշանավոր Անգեղ գավառը, որի կուսակալն էր Տորք Անգեղը. այստեղից էլ՝ Անգեղտուն իշխանական տոհմանունը: Տորքի «Անգեղյա» մակդիրը Խորենացու ժամանակներից ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան:
Տորք Անգեղի կերպարին անդրադարձել են գեղարվեստական գրականության մեջ (Ղազարոս Աղայան, «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ», 1888 թ., պոեմ), արվեստում և այլն:

...Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու,
Աչքերը կասես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով.
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա...
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ...
Հատված Ղազարոս Աղայանի 
«Տորք Անգեղ...» պոեմից