Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Քսենոփոն 
Մ. թ. ա. մոտ 430 թ., 
Աթենք
Մ. թ. ա. 355/354 թ., 
ք. Կորնթոս (Հունաստան)
Քսենոփոնը (Աթենացի) հին հույն գրող ու պատմագիր է, փիլիսոփա և 
զորավար: Նրա «Անաբասիս» երկում հարուստ նյութ կա 
մ. թ. ա. V–IV դարերի Հայաստանի վերաբերյալ:

Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում  ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 
Քսենոփոնը տևական ժամանակ ապրել և ստեղծագործել է Սպարտայում:
Մ. թ. ա. 401 թ-ին եկել է Փոքր Ասիա և 10-հզ-անոց հույն վարձկանների հետ մասնակցել Կյուրոս Կրտսերի ապստամբությանը նրա եղբոր՝ Պարսից արքայի դեմ: Պատերազմում Կյուրոսը պարտվել է և սպանվել: Հայրենիք վերադառնալու համար հունական բանակի հետ Քսենոփոնը հարկադրված էր Սև ծովի ափերը նահանջել Միջագետքով ու Հայաստանով և իր տեսածը հետագայում նկարագրել է 7 գրքից բաղկացած «Անաբասիս» («Նահանջ բյուրոց») պատմահուշագրական երկում, որն անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության վերաբերյալ: Գիրքը 1970 թ-ին, Սիմոն Կրկյաշարյանի թարգմանությամբ, հրատարակվել է Երևանում:
Մ. թ. ա. 365–358 թթ-ին Քսենոփոնը գրել է «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը») պատմափիլիսոփայական, բարոյախոսական-քաղաքական երկը՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության մեջ: Այնտեղ նկարագրված են Աքեմենյանների տերության հիմնադիր Կյուրոս II Մեծի կյանքն ու գործունեությունը: «Կյուրոպեդիա»-ում արժեքավոր տեղեկություններ կան մ. թ. ա. IV դարի կեսի Հայաստանի, հատկապես հայ-մարական և հայ-պարսկական փոխհարաբերությունների, երկրի ներքին կյանքի ու հասարակական հարաբերությունների մասին, որոնք հավաստվում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում: 
Քսենոփոնի «Հելլեկանանք» աշխատությունը Պելոպոնեսյան պատերազմի (մ. թ. ա. 431–404 թթ.) մասին Թուկիդիդեսի (մ. թ. ա. 460–400 թթ.) անավարտ երկի՝ «Պատմության» շարունակությունն է: Գրել է նաև «Հունական պատմություն», «Սոկրատեսյան ստեղծագործություններ» («Սոկրատեսի արդարացումը», «Հուշեր Սոկրատեսի մասին», «Խրախճան»), «Տնային տնտեսության մասին», «Հիերոն», «Լակեդեմոնական պետական կառուցվածքը» և այլ աշխատություններ: 
Տես նաև Կյուրոս II Մեծ, Հին Հունաստան` Հին աշխարհի երկրներ հոդվածում, 

   «...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:
Քսենոփոն, «Անաբասիս»