Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Հիտլեր Ադոլֆ
1889 թ., 
ք. Իննի Բրաունաու, 
Վերին Ավստրիա
1945 թ., Բեռլին
Ա. Հիտլերը Բենիտո Մուսսոլինիի հետ 
(1939 թ., Մյունխեն)
Ադոլֆ Հիտլերը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության առաջնորդն էր, գերմանական ֆաշիստական պետության (Երրորդ ռայխ) հիմնադիրն ու ղեկավարը, Երկրորդ համաշխարհային 
պատերազմի (1939–45 թթ.) սանձազերծողն ու գլխավոր ոճրագործը:

Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) շքանշաններով: 
Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հակազգային հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա «ռասիստական, հակասեմիտական» գաղափարախոսությունը:
1921 թ-ից Հիտլերը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության (ԳՆՍԲԿ) ղեկավարն էր: 1923 թ-ին Մյունխենում ձախողվել է գեներալ Լյուդենդորֆի հետ պետական հեղաշրջման նրա փորձը. Հիտլերը ձերբակալվել է, դատապարտվել 5 տարվա ազատազրկման, սակայն 10 ամսից ազատ է արձակվել: Բանտում գրած «Իմ պայքարը» կենսագրական գրքում ձգտել է ապացուցել, որ Գերմանիային այդ վիճակից կարող է դուրս բերել և հզոր պետություն դարձնել միայն ուժեղ ղեկավարը՝ ֆյուրերը՝ այդ դերում տեսնելով հենց իրեն:
Հետագա տարիներին Հիտլերին ու նրա զինակիցներին հաջողվել է երկրում տարածել և արմատավորել ազգայնամոլության՝ շովինիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը և բնակչության, խոշոր արդյունաբերողների ու հրամկազմի շրջաններում իրենց համար ապահովել վստահելի հենարան: 1932 թ-ի նախագահական ընտրություններում հաղթել է ԳՆՍԲԿ-ն: 1933 թ-ի հունվարին Հիտլերը հռչակվել է ռայխսկանցլեր (վարչապետ), իսկ նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի մահից հետո՝ 1934 թ-ին, իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը՝ միավորելով ռայխսկանցլերի ու նախագահի պաշտոնները:
Դառնալով նաև զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ Հիտլերը ճնշել է ընդդիմադիր շարժումները, միլիոնավոր մարդկանց նետել համակենտրոնացման ճամբարներ, Գերմանիայում ապրող հրեաներին զրկել բոլոր իրավունքներից: 
Հիտլերն էական բարեփոխումներ է իրականացրել երկրում. հիմնականում վերացվել է գործազրկությունը, մեծաքանակ օգնություն է տրամադրվել կարիքավոր ընտանիքներին, հաճախակի կազմակերպվել են մշակութային և մարզական միջոցառումներ, վերակազմավորվել են արդյունաբերական ձեռնարկությունները, կատարվել է ծավալուն շինարարություն, բնակչության շրջանում սկսվել է ռևանշիստական քարոզչություն: Այդ ամենի նպատակը Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած պարտության համար վրեժխնդիր լինելն էր:
1934 թ-ին Հիտլերը հայտարարել է Գերմանիայի՝ 1919 թ-ի Վերսալյան պայմանագրից դուրս գալու մասին (պայմանագրով սահմանափակվում էին Գերմանիայի ռազմական հզորացմանը նպաստող գործողությունները) և սկսել է տանկային զորամիավորումների կազմավորումն ու ռազմական ավիացիայի վերականգնումը:
Իսպանիայում քաղաքացիական կռիվների ժամանակ (1936–38 թթ.) Գերմանիան մեծ օժանդակություն է ցուցաբերել գեներալ Ֆրանկոյին, 1938 թ-ին գրավել է Ավստրիան, 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին հարձակվել է Լեհաստանի վրա՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1939–40 թթ-ին հիտլերյան բանակը գրավել է Լեհաստանը, Չեխոսլովակիան, Նորվեգիան, Դանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ֆրանսիան, 1941 թ-ին՝ Հունաստանը, Խորվաթիան: 1941 թ-ի հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, կարճ ժամանակամիջոցում գրավել Մերձբալթյան երկրները, Բելոռուսիան (այժմ՝ Բելառուս), Ուկրաինան, Մոլդավիան (այժմ՝ Մոլդովա), Ռուսաստանի մի մասը, հասել մինչև Մոսկվայի մատույցները, մինչև Ստալինգրադ (այժմ` Վոլգոգրադ) և Հյուսիսային Կովկաս:
Բռնագրավված երկրներում խաղաղ բնակչությանը և ռազմագերիներին զանգվածաբար ոչնչացրել կամ քշել են համակենտրոնացման ճամբարներ: Հիտլերն այս գործողությունների հիմնական ոգեշնչողն ու գլխավոր կազմակերպիչներից էր:
Կանխազգալով ֆաշիստական Գերմանիայի մոտալուտ պարտությունը՝ կայսերական գրասենյակի գետնահարկում Հիտլերն ինքնասպան է եղել:

   Լեհաստան ներխուժելու նախօրեին` 1939 թ-ի օգոստոսի 29-ին, Օբերզալցբերգում արտասանած ճառում, գերագույն հրամկազմին համոզելու համար, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, Հիտլերը վկայակոչել է 1915 թ-ի հայերի եղեռնը. «Ի վերջո ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը Թուրքիայում»:

   1938 թ-ին «Թայմս» հանդեսը Հիտլերին ճանաչել է «Տարվա մարդ»: