Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Հասկերի» շապիկը
«Հասկերը» մանկական պատկերազարդ հանդես է: Լույս է տեսել 1905–17 և 1922 թթ-ին, Թիֆլիսում: Հրատարակիչ-խմբագիրներն էին մանկավարժներ Կատարինե և Ստեփան Լիսիցյանները: 

«Հասկերն» աչքի է ընկել հետաքրքրաշարժ բովանդակությամբ և արտաքին գեղեցիկ ձևավորմամբ: Հանդեսին աշխատակցել են Հակոբ Աղաբաբը, Ստեփան Քափանակյանը, Սեյրին (Ավետիք Գուլոյան), Հովհաննես Տեր-Միրաքյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Սեդրակ Առաքելյանը և ուրիշներ: «Հասկերում» տպագրվել են Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Խնկո Ապոր և ուրիշների մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ ու առակներ, պատմվածքներ ու զրույցներ (շատերը՝ առաջին անգամ), թարգմանաբար ներկայացվել են օտարազգի գրողների մանկական բազմաթիվ ստեղծագործություններ: 
Հանդեսը մանուկներին ծանոթացրել է նշանավոր մարդկանց կյանքին ու գործունեությանը, հայ ժողովրդի ծագման և ձևավորման պատմությանը, երեխաների մեջ սերմանել է մարդկային բարձր արժեքներ՝ սեր հայրենիքի ու հայրենի բնաշխարհի նկատմամբ, քաջություն, ազնվություն, բարություն: «Հասկերում» նախադպրոցական տարիքի երեխաների համար տպագրվել են  «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով պատմությունների ու զրույցների շարքեր: «Զվարճալիք», «Այլ և այլք», «Դեսից դենից» բաժիններում զետեղվել են հանելուկներ, մանկական խաղեր, շուտասելուկներ, խմբերգերի տեքստեր, որոնք պատրաստել են մշակութային և հասարակական գործիչ Մարիամ Թումանյանը, գրող և մանկավարժ Հ. Աղաբաբը: Հանդեսի նյութերի պատրաստմանը մասնակցել են նաև երեխաներ: Նրանց հեղինակած նյութերը տեղ են գտել «Իմ հասկերը» բաժնում, որը վարել է գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:
Առանձին բաժնում տպագրվել են մանկավարժությանը, մատաղ սերնդի բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, ֆիզիկական զարգացմանը վերաբերող հոդվածներ: Որպես հավելված՝ ամսագիրը հրատարակել է «Մանկավարժական գրադարան» մատենաշարով գրքեր՝ նվիրված մանկական հոգեբանությանը և դաստիարակությանը: