Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հեգել Գեորգ 
1770 թ., ք. Շտուտգարտ, Գերմանիա
1831 թ., Բեռլին

Դիմանկարը՝ Ջոն 
Շլեզինգերի (1831 թ.)
Գեորգ Հեգելը գերմանական դասական փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչներից է, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա 
դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը:

Գեորգ Հեգելը 1793 թ-ին ավարտել է Տյուբինգենի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը՝ փիլիսոփայության մագիստրոսի աստիճանով: 1801 թ-ին Ենայի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և այնտեղ դասավանդել մինչև 1807 թ., հրատարակել է «Ֆիխտեի և Շելլինգի փիլիսոփայական համակարգերի տարբերությունը» աշխատությունը: 1807 թ-ին լույս է տեսել նրա առաջին նշանավոր աշխատությունը՝ «Ոգու ֆենոմենոլոգիան», որտեղ շարադրված են Հեգելի փիլիսոփայական համակարգի հիմնադրույթները: 1808–16 թթ-ին Նյուրնբերգում եղել է գիմնազիայի տնօրեն, հրատարակել իր գլխավոր փիլիսոփայական երկը՝ «Տրամաբանության գիտությունը» (3 գրքով, 1812, 1813 և 1815 թթ.), որը մեծ հռչակ է բերել նրան: 
1816–18 թթ-ին Հեգելը դասավանդել է Հայդելբերգի համալսարանում, հրատարակել ևս մի կարևոր աշխատություն՝ «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը» (1817 թ.): 1818 թ-ին նա նշանակվել է Բեռլինի համալսարանի «պաշտոնական փիլիսոփա» (աշխատել է մինչև կյանքի վերջը)՝ ոչ միշտ համաձայնելով պրուսական իշխանությունների քաղաքականությանը. հրատարակել է «Իրավունքի փիլիսոփայություն» (1820– 1821 թթ.) աշխատությունը:
Հեգելի մահվանից հետո բարեկամների ջանքերով լույս են տեսել նրա «Պատմության փիլիսոփայություն», «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին», «Դասախոսություններ գեղագիտության մասին» և այլ աշխատություններ:
Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է 3 մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն:
Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ: Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին:
Հեգելը տրամաբանությունը բաժանում է 3 մասի՝ ուսմունք կեցության մասին, ուսմունք էության մասին, ուսմունք հասկացության մասին:
Կեցության մասին ուսմունքում նա ցույց է տալիս, որ հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, ընդ որում՝ այդ զարգացումը տեղի է ունենում թեզ–հակաթեզ–սինթեզ հաջորդականությամբ: Այստեղ նա ձևակերպում է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև:
Էության մասին ուսմունքում Հեգելը դիտարկում է զարգացման ներքին աղբյուրի՝ հակասության խնդիրը և դրա հետ կապված հասկացությունները՝ նույնություն և տարբերություն, բովանդակություն և ձև, ամբողջ և մաս, ներքին և արտաքին, պատճառ և հետևանք և այլն:
Հասկացության մասին ուսմունքում Հեգելը քննարկում է մտածողության սուբյեկտիվ ձևերը (հասկացություն, դատողություն, մտահանգում), օբյեկտի տեսակները (մեխանիզմ, քիմիզմ, նպատակաբանություն), ճանաչողության և գործունեության, տեսական և գործնական ոլորտների փոխհարաբերությանն առնչվող հարցեր, բնութագրում բացարձակ գաղափարը: 
Բացարձակ գաղափարը բնության մեջ իր «դեգերումներից» հետո վերադառնում է ինքն իրեն՝ որպես ոգի, որը ժամանակի ընթացքում դրսևորվում է իբրև սուբյեկտիվ ոգի, օբյեկտիվ ոգի և բացարձակ ոգի: Ըստ Հեգելի՝ սուբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (մարդաբանություն, ֆենոմենոլոգիա, հոգեբանություն) ուսումնասիրում է անհատական գիտակցության ոլորտը, օբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (իրավունք, բարոյակամություն և բարոյականություն)՝ հասարակական կեցության բնագավառը, իսկ բացարձակ ոգու փիլիսոփայությունը՝ գիտակցության հիմնական ձևերը՝ արվեստը, կրոնը և փիլիսոփայությունը: Արվեստը գործ ունի զգայական կերպարների, կրոնը՝ զգայական պատկերացումների, փիլիսոփայությունը՝ հասկացությունների հետ: Գիտելիքի այս 3 ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված, սակայն բացարձակն ավարտուն և լիակատար գիտակցվում է միայն փիլիսոփայության մեջ: 
Ուշագրավ են Հեգելի պատմափիլիսոփայական հայացքները, որոնք շարադրված են «Պատմության փիլիսոփայություն» աշխատության մեջ. պատմությունը նա դիտում է որպես ժամանակի մեջ բացարձակ ոգու աստիճանական զարգացում, որը շարժվում է դեպի որոշակի նպատակ՝ ազատություն: Ազատությունը տևական պայքարի արդյունք է: Այն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվում են անհրաժեշտ օբյեկտիվ պայմաններ՝ քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն և այլն:
Հեգելը զարգացնում է «բանականության խորամանկության» մասին մի տեսություն, ըստ որի՝ համաշխարհային ոգին իր նպատակներին հասնելու համար օգտագործում է առանձին ժողովուրդների և անհատների, որոնց միջոցով դրսևորում է իր ակտիվ էությունը: Հեգելը մարդկանց դասակարգում է 2 խմբի՝ «վերարտադրողների»՝ հասարակ ժողովրդի, և «պատմական անձնավորությունների»՝ պատմության մեջ առանձնահատուկ դեր կատարողների: Պատմական անհրաժեշտությունը դարձնելով անձնական նպատակ՝ իրենց գործունեությամբ «պատմական անձնավորությունները», ըստ էության, իրականացնում են համաշխարհային ոգու առաջադրանքը: Ընդ որում, առանց «վերարտադրողների» աջակցության, ականավոր մարդիկ չեն կարող իրագործել իրենց պատմական առաքելությունը: Ինչպես ժողովուրդները, որոնց վիճակված է գլխավորել պատմության շարժումը, այնպես էլ համաշխարհային պատմական հերոսները, կատարելով իրենց դերը, հեռանում են պատմական ասպարեզից:

   «Խոսքը զարմանալիորեն զորեղ գործիք է, սակայն հարկավոր է շատ խելք ունենալ նրանից օգտվելու համար»:
   «Մեր մեջ անհանդուրժողականության և տառապանքի զգացում է առաջացնում ոչ թե այն, ինչ կա, այլ այն, որ նա այնպիսին չէ, ինչպիսին պիտի լինի»: 
«Մարդը երբեք բնության տերը չի դառնա, քանի դեռ ինքն իր տերը չի դարձել»:
Հեգել
***
   «Հեգելը, բնույթով լինելով սառը և հանգիստ մարդ, չէր տառապում իր հանճարի ինքնագովությամբ: Նրա մտքերը հասունանում էին աշխատասենյակում, և հրապարակավ ելույթ էր ունենում միայն այն ժամանակ, երբ դրանք մտածված էին մինչև վերջ»:
Վիլհելմ Վինդեբանդ,
գերմանացի փիլիսոփա

   «Եթե Կանտը վերադարձրեց հարգանքը փիլիսոփայության հանդեպ, ապա Հեգելը և ուրիշներ փիլիսոփայությունը կրկին դարձրին տարբեր շահերի «սպասուհի». վերևից` պետական, ներքևից` մասնավոր»:
Արթուր Շոպենհաուեր,
գերմանացի փիլիսոփա
   Հեգելին, Կանտին և Ֆիխտեին Միքայել Նալբանդյանը համարել է մեծ հեղինակություններ՝ «ճնշված մարդկության անմահ բարեկամներ»: