Այբուբեն
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
Արագ Որոնում


Մալյան Դավիթ
1904 թ., ք. Զաքաթալա (այժմ՝ Ադրբեջանում)
 1976 թ., Երևան
Դ. Մալյանը Կարենինի 
(Լև Տոլստոյի «Կենդանի դիակ») դերում
Դ. Մալյանը Կակուլիի («Պեպո», 1935 թ.) դերում
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանն իր 
ստեղծագործությամբ նպաստել է ռեալիստական դերասանական 
դպրոցի լավագույն ավանդույթների զարգացմանը հայ թատրոնում և 
կինոյի սկզբնավորմանը:

Դավիթ Մալյանը 1918 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Վրաստանի Թելավ քաղաք, որտեղ մասնակցել է տեղի հայկական և վրացական սիրողական թատերախմբերի ներկայացումներին: 1924 թ-ին ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան. աշակերտել է ռեժիսորներ Արշակ Բուրջալյանին և Ստեփան Քափանակյանին: 1924– 1926 թթ-ին և 1932 թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), 1926– 1927 թթ-ին՝ Թիֆլիսի հայկական, 1928– 1929 թթ-ին՝ Լենինականի դրամատիկական, 1930–32 թթ-ին՝ Երևանի բանվորական թատրոնների դերասան:
Մալյանի դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում. նա հավաստի կերպարներ է ստեղծել և՜ դրամատիկական, և՜ կատակերգական ժանրերում՝ Վահագն (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Կակուլի (Գ. Սունդուկյանի «Պեպո», խաղացել է նաև համանուն կինոնկարում, 1935 թ.), Օթարյան, Սմբատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»), Օգնև (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Պարատով (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը») և այլն, որոնց բնորոշ են կերպարների հոգեբանական մանրազնին վերլուծությունը, չափավոր շարժուձևն ու զսպվածությունը:
Նկարահանվել է «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.), «Սիրտն է երգում» (1957 թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958 թ.) և այլ կինոնկարներում: 
Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974 թ.) գիրքը:
Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների (1950 և 1952 թթ.):

Դ.Մալյանը Մակիչի («Զանգեզուր», 1938 թ.) դերում




Դ. Մալյանը Թուսյանի («Սպանված աղավնի», ըստ Նար-Դոսի) դերերում








   «Դավիթ Մալյանի արվեստը .... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային: Մալյանը .... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների...»:
Ալեքսանդր Արաքսմանյան, 
դրամատուրգ