Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մայակովսկի Վլադիմիր
1893 թ., գ. Բաղդադի (այժմ՝ ք. Մայակովսկի), Վրաստան
1930 թ., Մոսկվա
Վլադիմիր Մայակովսկու հուշարձանը Մոսկվայում (1958 թ., քանդակագործ՝ Ալեքսանդր Կիբալնիկով)
Վլադիմիր Մայակովսկու նորարական պոեզիան սերտորեն առնչվել է քաղաքական պայքարին և ռուս գրականությունը հարստացրել 
նոր արտահայտչամիջոցներով ու բովանդակությամբ:

Վլադիմիր Մայակովսկին 1902–06 թթ-ին սովորել է Քութայիսի գիմնազիայում: Հոր մահից հետո տեղափոխվել է Մոսկվա. ուսումը շարունակել է դասական գիմնազիայում: 1908 թ-ին ընդունվել է բոլշևիկյան կուսակցության շարքերը: 1908–09 թթ-ին 3 անգամ ձերբակալվել է: 1909 թ-ին Մոսկվայի Բուտիրյան բանտում գրել է առաջին բանաստեղծությունները: 
1911 թ-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: Այդ շրջանում հարել է ֆուտուրիստներին (ապագայապաշտներ՝ անցյալը ժխտող գեղարվեստական շարժման հետևորդներ). գրել է «Գիշեր», «Առավոտ» բանաստեղծությունները, հրատարակել «Ես» (1913 թ.) գրքույկը: Հաղթահարելով ֆուտուրիստական հայացքները՝ անդրադարձել է նաև սոցիալական սուր խնդիրների. ընդվզել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) դեմ, երազել մարդկության վերափոխման մասին («Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն», 1914 թ., «Ձեզ», 1915 թ., բանաստեղծություններ, «Պատերազմն ու աշխարհը», 1917 թ., «Մարդը», 1916–17 թթ., պոեմներ): «Վարտիքավոր ամպը» (1915 թ.) պոեմում բանաստեղծի խոստովանանքը հնչում է որպես մարգարեություն:
1915–19 թթ-ին Մայակովսկին ապրել է Պետրոգրադում: Մտերմացել է Մաքսիմ Գորկու հետ, որը հովանավորել է բանաստեղծին և նպաստել նրա տաղանդի ձևավորմանն ու զարգացմանը:
Մայակովսկին խանդավառությամբ է ընդունել Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917 թ.): 1918 թ-ին գրել է բանաստեղծություններ («Ներբող հեղափոխությանը», «Ձախ մարշ», «Բանվոր բանաստեղծը»), «Միստերիա բուֆ» խորհրդային առաջին պիեսը, կինոսցենարներ, խաղացել է նաև այդ կինոնկարներում («Ծնված է ոչ փողի համար», «Օրիորդը և խուլիգանը»):
Մայակովսկին 1919 թ-ին վերադարձել է Մոսկվա և աշխատել Ռուսաստանի հեռագրական գործակալությունում: 3 տարում ստեղծել է ավելի քան 1000 պլակատ և դրանց համար գրել բանաստեղծական տեքստեր: Անդրադարձել է Լենինի կերպարին, հեղափոխական պայքարին, կարևորել հեղափոխության պատմական նշանակությունը («Վլադիմիր Իլյիչ Լենին», 1924 թ., պոեմ): «Մենք չենք հավատում» (1923 թ.) և «Լավ է» (1927 թ.) պոեմներում պատկերել է խորհրդային իշխանության առաջին տարիներին կատարված փոփոխությունները: 
1922–24 թթ-ին եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Կուբայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում: Բարձր գնահատելով արտասահմանյան տեխնիկայի և մշակույթի նվաճումները՝ միաժամանակ քննադատել է նյութապաշտ աշխարհի հակասություններն ու արատները: Այդ տարիներին գրել է ակնարկներ («Փարիզ...», «Ֆրանսիական գեղանկարչության յոթօրյա դիտում», «Ամերիկայի իմ հայտնաբերումը»), բանաստեղծություններ («Գեղեցկուհիներ», «Վերսալ», «Բրոդվեյ», «Բլեք ընդ Ուայթ», «Բրուկլինի կամուրջը», «Քրիստափոր Կոլումբոս»):
1926–27 թթ-ին գրած բանաստեղծություններում, պոեմներում և ակնարկներում («Սերգեյ Եսենին», «Հրաշքներ», «Վերադարձ տուն», «Ժողովրդին անհասկանալի է», «Պարոն «ժողովրդական արտիստ»») Մայակովսկին շեշտել է բանաստեղծի պարտքի գիտակցության կարևորությունը գրականության մեջ: Հայրենասիրական ու քաղաքացիական պարտքի մոտիվներն է արտահայտել «Ընկեր Նետտեին, շոգենավին և մարդուն» (1926 թ.), «Միության քաղաքներով» (1927 թ.), «Բանաստեղծություն խորհրդային անձնագրի մասին» (1929 թ.) բանաստեղծություններում և այլ գործերում:
Մայակովսկու ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է գրավում երգիծանքը («Կաշառակերներ», «Չորսհարկանի խալտուրա», «Կեղծապաշտը»,  երեքն էլ՝ 1926 թ.): «Անպետքության մասին» (1926 թ.), «Փայտոջիլ», «Երկչոտը», «Պոմպադուրը» (երեքն էլ՝ 1928 թ.), «Բաղնիք» (1929 թ.) կատակերգություններում ծաղրել է բյուրոկրատիզմն ու քաղքենիությունը:
Վերջին տարիների անձնական կյանքի և գրական պայքարի բարդ ու հակասական իրավիճակը նրան հասցրել է ինքնասպանության:
Մայակովսկու գրեթե բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն (Գուրգեն Բորյան, Նաիրի Զարյան, Գևորգ Էմին, Մկրտիչ Կորյուն և ուրիշներ): 
Մայակովսկու անունով ՀՀ Կոտայքի մարզում կոչվել է գյուղ:

   «Բոլոր մարդկանց սրտի տեղը հայտնի է, իմ դեպքում, սակայն, անատոմիան գժվել է. համատարած սիրտ է...
...Ես այնտեղ եմ, որտեղ ցավ կա...»:
Վլադիմիր Մայակովսկի
   «Որպիսի՛ ամեհի հանճար կա քո մեջ,
   Որպիսի՛ անհագուրդ անշեղ կամք...»:
Եղիշե Չարենց, «Վլադիմիր Մայակովսկուն»