Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Մանյանի Աննա
1908 թ., Ալեքսանդրիա, Եգիպտոս
1973 թ., Հռոմ
Աննա Մանյանին Մամա Ռոմայի դերում («Մամա Ռոմա», 1962 թ., ռեժիսոր՝ Պաոլո Պազոլինի)
Ա. Մանյանին 
Մադդալենայի դերում 
(«Ամենագեղեցիկը», 
1951 թ., ռեժիսոր՝ 
Լուկինո Վիսկոնտի)
Իտալացի դերասանուհի Աննա Մանյանին նեոռեալիզմի շրջանի 
ամենանշանավոր ներկայացուցիչներից է համաշխարհային կինոարվեստում:

Աննա Մանյանին սովորել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայի ասմունքի դպրոցում, ապա տեղափոխվել է Սան Ռեմո, երգել գիշերային սրճարաններում և վարիետեում (նրան անվանել են իտալական Էդիտ Պիաֆ): 1934 թ-ից նկարահանվել է կինոյում. վարպետորեն մարմնավորել է ցածր խավի կանանց կերպարներ: Նրա առաջին հաջողությունը «Թերեզա Ուրբաթ» (1941 թ.) ֆիլմում գրավիչ արտաքինով, անկեղծ, անմիջական խառնվածքով գլխավոր հերոսուհու դերակատարումն էր: 
1941 թ-ին Մանյանին իտալացի հայտնի կատակերգու Տոտոյի հետ հանդես է եկել էստրադայում: «Հռոմը՝ բաց քաղաք» (1945 թ.) կինոնկարում նրա՝ այրի կնոջ դերակատարումը լավագույններից է կինոյի պատմության մեջ: «Երազանքներ ճանապարհին» (1942 թ.) ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհու տրագիկոմիկական կերպարը. զվարճալի և թախծոտ տեսարաններում բացահայտել է իր արվեստին հոգեհարազատ՝ երջանկության ձգտելու թեման: «Ամենագեղեցիկը» (1951 թ.) կինոնկարում Մանյանիի կերպավորած հերոսուհին՝ Մադդալենան, նույնպես ձգտում է երջանկության. նա ցանկանում է իր փոքրիկ աղջկան դարձնել կինոաստղ:
1950-ական թվականների կեսին Մանյանին նկարահանվել է Հոլիվուդում: Դրամատուրգ Թեննեսի Ուիլյամսը հատուկ նրա համար գրել է «Դաջված վարդը» պիեսը, սակայն դերասանուհին հրաժարվել է խաղալ ներկայացման մեջ. նկարահանվել է նույն պիեսի կինոտարբերակում և արժանացել «Օսկար» մրցանակի (1955 թ., առաջին օսկարակիր իտալացի դերասանուհին է): Մանյանին խաղացել է նաև «Վայրի քամի» (1957 թ.) ֆիլմում: Հոլիվուդում նրա խաղընկերներն էին Ջուլիետա Մազինան, Մառլոն Բրանդոն, Բերտ Լանկաստերը:
Վերադառնալով Իտալիա՝ նկարահանվել է «Քույր Լետիցիան» (1957 թ.) ֆիլմում, որտեղ մարմնավորել է դաստիարակ-միանձնուհու մարդասիրական կերպարը:
1960-ական թվականների ամենանշանավոր աշխատանքը գլխավոր հերոսուհու դերակատարումն է «Մամա Ռոմա» (1962 թ.) կինոնկարում. նա հզոր դրամատիզմով է արտահայտել մայրական սիրո ուժը:
1970-ական թվականներին Մանյանին նկարահանվել է գլխավորապես հեռուստաֆիլմերում («Երեք կին» և այլն): Վերջին դերը խաղացել է «Հռոմ» (1972 թ.) ֆիլմում: 
Դերասանուհին նկարահանվել է նաև «Ավազակը» (1946 թ.), «Պատգամավոր Անջելինան» (1947 թ.), «Սեր» (1948 թ.), «Ոսկե կառքը» (1953 թ.), «Դժոխք քաղաքի մեջ» (1959 թ.), «Սանտա Վիտորիի գաղտնիքը» (1968 թ.) և այլ կինոնկարներում: Թատրոնում խաղացել է Ջովաննի Վերգայի «Էգ գայլը» ներկայացման մեջ (1969 թ-ին նկարահանվել է կինոտարբերակում):
Մանյանին իտալական ազգային կինոյի ամենանշանավոր դերասանուհին է. մարմնավորել է մարդկային զգացմունքների ամբողջական պատկերը՝ հոգեկան տանջանքներից մինչև անհոգությունն ու անլրջությունը:
1965 թ-ին հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում:
Մանյանին միջազգային կինոփառատոներում արժանացել է «Վոլպիի գավաթ» (1947 թ., Վենետիկ), «Օսկար» (1955 թ., Լոս Անջելես), «Ոսկե գլոբուս» (1955 թ., Լոս Անջելես), Կինոյի և հեռուստատեսության արվեստների բրիտանական ակադեմիայի (1957 թ., Լոնդոն), «Արծաթե արջ» (1958 թ., Բեռլին) և այլ մրցանակների: