Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Մի­նի Մուն­դու­սը» հա­մաշ­խար­հա­յին ճար­տա­րա­պե­տու­թյան 
լա­վա­գույն նմուշ­նե­րի ման­րա­կերտ­նե­րի բա­ցօ­թյա թան­գա­րան է: 
Ստեղծ­վել է 1958 թ-ին, Ավստ­րի­ա­յի հա­րա­վում՝ Կլա­գեն­ֆուրտ 
քա­ղա­քի շրջա­կայ­քում՝ Վյոր­տեր­զեե լճի ափին:

«Մի­նի Մուն­դու­սը» լա­տի­նե­րեն է. նշա­նա­կում է փոքր աշ­խարհ: Աշ­խար­հում նմա­նը չու­նե­ցող այս թան­գա­րանն ստեղծ­վել է Ավստ­րի­ա­յի «Փրկել երե­խա­նե­րին» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ: 26 հզ. մ2 տա­րած­քում կա­ռուց­ված են 53 երկ­րի ավե­լի քան 170 ճար­տա­րա­պե­տա­կան գլուխ­գոր­ծոց­նե­րի ման­րա­կերտ­ներ: Յու­րա­քան­չյուր ման­րա­կերտ նույ­նու­թյամբ կրկնում է իր բնօ­րի­նա­կը` նույն շի­նա­նյու­թից` 25 ան­գամ փոք­րաց­ված չափ­սե­րով: Թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը` ճար­տա­րա­պետ­ներ, նկա­րիչ­ներ, շի­նա­րար­ներ, այ­ցե­լում են տար­բեր երկր­ներ, չա­փագ­րում ընտր­ված կա­ռույց­նե­րը, պատ­րաս­տում գծագ­րեր և ձեռք բե­րում ան­հրա­ժեշտ շի­նա­նյու­թե­րը:
Թան­գա­րա­նում որո­շա­կի հե­ռա­վո­րու­թյամբ տե­ղադր­ված են զար­մա­նա­լի վար­պե­տու­թյամբ կա­ռուց­ված Աթեն­քի Պար­թե­նո­նի, Հնդկաս­տա­նի Ագ­րա քա­ղա­քի Թաջ Մա­հալ դամ­բա­րա­նի, Բեռ­լի­նի Բրան­դեն­բուր­գյան դար­պաս­նե­րի, Վա­շինգ­տո­նի Սպի­տակ տան, Սիդ­նե­յի օպե­րա­յին թատ­րո­նի շեն­քի, Ստամ­բու­լի Սու­լեյ­մա­նիե մզկի­թի, Մոսկ­վա­յի Վա­սի­լի Երա­նե­լու տա­ճա­րի, Եգիպ­տո­սի, Չի­նաս­տա­նի, Ճա­պո­նի­ա­յի, Իրա­նի և այլ երկր­նե­րի ճար­տա­րա­պե­տա­կան լա­վա­գույն շի­նու­թյուն­նե­րի ման­րա­կերտ­նե­րը: 
«Մի­նի Մուն­դու­սում» ներ­կա­յաց­ված են նաև հայտ­նի նա­վե­րի մո­դել­ներ: Վյոր­տեր­զեե լճի ափին կա­ռուց­վել է փոքր նա­վա­հան­գիստ, որի «խարս­խա­կա­յա­նում» կա­րե­լի է տես­նել մի քա­նի նավ` Վաս­կո դա Գա­մա­յի առա­գաս­տա­նա­վից մին­չև անգ­լի­ա­կան «Քո­ւին Մե­րի» շո­գե­նա­վը, որը ժա­մա­նակին աշ­խար­հի ամե­նա­խո­շոր նավն էր:
1991 թ-ին «Մի­նի Մուն­դու­սի» մաս­նա­գետ­ներն այ­ցե­լել են Հա­յաս­տան. ծա­նո­թա­նա­լով հայ բազ­մա­դա­ր­յան ճար­տա­րա­պե­տու­թյա­նը՝ որո­շել են պատ­րաս­տել Էջ­մի­ած­նի Մայր տա­ճա­րի ման­րա­կեր­տը: 1994 թ-ի հու­նի­սին այն տե­ղադր­վել է  «Մի­նի Մուն­դու­սում»: 
«Մի­­նի Մուն­­դու­սի» ման­րա­կեր­տնե­րից (ձա­խից աջ).
Աթենքի Պարթենոնը, Էջ­մի­ած­նի Մայր տա­ճա­րը,Պի­զա­յի աշ­տա­րա­կը,
Կիև-Պե­չո­րյան Մայ­րա­վան­քը,Թաջ Մա­հալ դամ­բա­րա­նը,
Վա­սի­լի Երա­նե­լու տա­ճա­րը,Երուսաղեմի Լացի պատը, 
Սիդ­նե­յի օպե­րա­յին թատրոնի շենքը