Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աղթամարի վանքի 
Սբ Խաչ եկեղեցու հարթաքանդակներից (վերևում) և որմնանկարներից (ներքևում)
Ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելը 
Վասպուրականի միջնադարյան ճարտարապետական դպրոցի հիմնադիրն է, 
Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը: 

Մանուելն ապրել և ստեղծագործել է Վասպուրականում: Նրա մասին տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունու պատմությունը («Պատմություն Արծրունյաց տան») շարունակող Անանուն պատմիչը՝ անվանելով նրան «իմաստուն և հանճարեղ ճարտարապետ»:
Մանուելը մասնակցել է Վանի միջնաբերդի վերաշինությանը, Ոստան քաղաքի միջնաբերդի և պալատական համալիրի կառուցմանը: Արծրունյաց թագավորության հոգևոր և քաղաքական կենտրոնի՝ Աղթամարի բերդաքաղաքում կառուցել է Արծրունիների պալատը, հարակից շենքերն ու Սբ Խաչ եկեղեցին: 
Բերդաքաղաքն ունեցել է իր նավահանգիստը՝ շրջապատված պաշտպանական
Աղթամարի վանքի Սբ Խաչ եկեղեցին (915–921 թթ., ճարտարապետ` Մանուել)
շինություններով, բարձրաբերձ պարիսպներով, որոնց երկարությամբ կառուցված էին շտեմարաններ, զինանոցներ, արհեստանոցներ, վաճառատներ: Քաղաքաշինական կարևոր կառույցը միջնաբերդն էր (չի պահպանվել)՝ կղզու բարձրադիր մասում:
Մանուելի կառույցներից ամենանշանավորը Սբ Խաչ եկեղեցին (915–921 թթ.) է, որն իր հորինվածքով հարազատ է Ավան-Հռիփսիմեի տիպի քառախորան հուշարձաններին: Հատկապես բարձրարվեստ է Սբ Խաչի պատկերագրական համակարգը. եկեղեցու պատերը պարագծով շրջառում են պատկերաքանդակների 6 գոտիներ՝ յուրահատուկ հմայք ու գրավչություն հաղորդելով կառույցին: Ճակատներին տեղադրված են 4 ավետարանիչների խոշոր, ողջ հասակով բարձրաքանդակները: Ճակատային հարթություններում քանդակների բարձրարվեստ համադրությունը, միասնությունն ու փոխկապվածությունը հասցված են կատարելության: 
Սբ Խաչ եկեղեցու պատկերաքանդակներն ազդել են ինչպես հայկական քանդակագործության հետագա զարգացման, այնպես էլ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ձևավորման վրա: Հուշարձանն արժեքավոր է նաև ներսի բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զգալիորեն վնասված են:

   «Եվ քանզի մեծարվեստ գործի ճարտարապետն էր Մանուելը՝ իմաստնությամբ լի և իր գործում զորավոր մի այր.... հրաշակերտեց եկեղեցին զարմանալի արվեստով»,– Սբ Խաչ եկեղեցու մասին գրել է Անանուն պատմիչը

   «Աղթամարի եկեղեցին իր զարդաքանդակներով եզակի օրինակ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քրիստոնեական աշխարհի համար»: 
Սրբուհի Տեր-Ներսեսյան, 
արվեստաբան