Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մարկես Գարսիա
Ծնվ. 1927 թ., 
ք. Արակատակա, 
Կոլումբիա
Կադր «Սերը խոլերայի ժամանակ» կինոնկարից (ըստ Գ. Մարկեսի, 2007 թ., ռեժիսոր` Մայք Նյուել)
Կոլումբիացի գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Գարսիա Մարկեսը մոգական ռեալիզմի հիմնադիրն է իսպանալեզու գրականության մեջ:

Գարսիա Մարկեսը 1940–46 թթ-ին սովորել է Սիպակիր քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1946 թ-ին ընդունվել է Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (չի ավարտել), 1950 թ-ից զբաղվել է լրագրությամբ: 1954 թ-ից թղթակցել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր» («Դիտորդ») պարբերականին, 1955 թ-ին տեղափոխվել է Եվրոպա և 2 տարի աշխատել որպես թղթակից: 1955 թ-ին հրատարակել է «Թափված տերևներ», 1957 թ-ին՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակները, 1961 թ-ին՝ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն, որտեղ նրա պատկերած տարօրինակ աշխարհում միահյուսված են երևակայականը, հեքիաթայինն ու իրականը:
1961 թ-ից Մարկեսը բնակվում է Մեքսիկայում: 
Մարկեսին հաջողություն է բերել «Չարաբաստիկ ժամ» (1959 թ.) վեպը, որտեղ ներկայացրել է բռնությունից, ներքին թշնամանքից ու ատելությունից քայքայված կոլումբիական հասարակությունը: Քաղաքի ու նրա բնակիչների անհուսալի մենությունը գրողը պայմանավորել է բռնությամբ: 
Մարկեսը համաշխարհային փառքի է արժանացել «Հարյուր տարվա մենություն» (1967 թ., 1982 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի) վեպով: Գրողն անկաշկանդ երևակայության և անսպասելի իրադարձությունների միջոցով ներկայացրել է մտացածին Մակոնդո փոքրիկ քաղաքի և Բուենդիա ընտանիքի 6 սերնդի պատմությունը, որը ոչ միայն Կոլումբիայի ու ամբողջ Լատինական Ամերիկայի, այլև մարդկության տարեգրությունն է: Վեպի գլխավոր հերոսի՝ Աուրելիանո Բուենդիայի, բազմաթիվ այլ կերպարների և երևակայական ու առասպելական իրադարձությունների միջոցով Մարկեսը պատկերել է իրական կյանքը, որն անվանել է «ֆանտաստիկ իրականություն»:
Հանուն սիրո 56 տարի սպասող հերոսի կյանքն է պատկերված Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» (1981 թ.) վեպում: «Հայտարարված սպանության խրոնիկա» (1981 թ.) երկն առանձնանում է ձևի և բովանդակության նորարարությամբ. սպանության ականատեսներից յուրաքանչյուրն այն ներկայացնում է յուրովի: Երևակայական ու առասպելական, քաղաքական ու իրական կերպարների միջոցով գրողը «Նահապետի աշունը» (1975 թ.), «Քո արյան հետքերը ձյան վրա» (1982 թ.), «Գեներալը լաբիրինթոսում» (1989 թ.), «Սիրո և այլ դևերի մասին» (1994 թ.), «Հայտարարություն առևանգման վերաբերյալ» (1996 թ.) վեպերում, նաև պատմվածքներում ու այլ գործերում ստեղծել է այնպիսի մի աշխարհ, որտեղ հնարավոր է ամեն ինչ:
2004 թ-ին Մարկեսը հրատարակել է «Հիշելով իմ տխուր տարփուհիներին» վեպը, որտեղ հերոսը՝ 90-ամյա լրագրողը, կյանքի մայրամուտին հիշում է իր բոլոր սիրուհիներին: 
Մարկեսը գրել է նաև կինոսցենարներ, հոդվածներ: Նրա գործերի հիման վրա ստեղծվել են կինոնկարներ:
Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Սերը խոլերայի ժամանակ», «Նահապետի աշունը» վեպերը և այլ գործեր թարգմանվել են հայերեն:

   «Դոն Կիխոտից» հետո Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը թերևս ամենամեծ բացահայտումն է իսպանալեզու գրականության մեջ»: 
Պաբլո Ներուդա, 
չիլիացի գրող