Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Միքելանջելո Բուոնարոտի
1475 թ., ք. Կապրեզե (այժմ՝ Կապրեզե-
Միքելանջելո, Տոսկանայի մարզ), Իտալիա
1564 թ., Հռոմ 
(թաղված է Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցում)

Դիմանկարը` Մարսելո Վենուստիի (1535 թ.)
Միքելանջելո. Ջուլիանո Մեդիչիի 
դամբարանը Սան Լորենցո եկեղեցում (1524–34 թթ., Ֆլորենցիա)
Միքելանջելո. «Պիետտա» 
(«Ողբ առ Քրիստոս», 1498–1501 թթ.)
Հռոմի Սբ Պետրոսի տաճարի գմբեթը (1546–90 թթ.)
Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, 
ճարտարապետ և բանաստեղծ Բուոնարոտի Միքելանջելոյի արվեստը կանխորոշել է ինչպես XVI դարի, այնպես էլ հետագա հարյուրամյակների եվրոպական արվեստի զարգացումը:

Բուոնարոտի Միքելանջելոն 13 տարեկանում աշակերտել է անվանի նկարիչ Դոմենիկո Գիռլանդայոյին, իսկ 1489–90 թթ-ին՝ քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիին: Նրա արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են Ջոտտոյի, Դոնատելլոյի և Մազաչչոյի ստեղծագործություններն ու անտիկ քանդակագործությունը: 
Միքելանջելոն 17 տարեկանում մարմարից կերտել է «Կենտավրոսների կռիվը» քանդակը, որտեղ արտացոլված են մարտնչող ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը: 1498– 1501 թթ-ին ստեղծած «Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանացել: Այդ գործի հիմնական թեման մայրական վիշտն է. Տիրամայրը՝ անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն: 1501–04 թթ-ին Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը` 5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:
1505 թ-ին Հուլիոս II պապը Միքելանջելոյին հրավիրել է Հռոմ և պատվիրել իր դամբարանի կառուցումը, որի շինարարությունը քանդակագործն ավարտել է 1545 թ-ին: Դամբարանի համար Միքելանջելոն ստեղծել է Մովսես մարգարեի և 2 պատանի գերյալների արձանները. մեկը ձգտում է ազատվել կապանքներից, իսկ մյուսը մահամերձ է: Մովսեսը պատկերված է կամքի հզոր ուժով ու խառնվածքով: 
Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ է: Նա իր բոլոր մոնումենտալ գործերն ստեղծել է առանց օգնականների: Նրան են պատվիրել որմնանկարել նաև Վատիկանի Սիքստինյան կապելլայի (կաթոլիկ և անգլիկան ճարտարապետության փոքր կառույց կամ առանձնացված սենյակ՝ ընդհանուր կառույցում) ավելի քան 600 մ2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած, նկարիչը պատկերներ է ստեղծել աշխարհի արարչագործության մասին: Որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը՝ Ադամը՝ իր առնական ու գեղեցիկ կերպարանքով: Միքելանջելոն այդ որմնանկարի վրա աշխատել է 1508–12 թթ-ին:
Տարիներ անց՝ 1536–41 թթ-ին, Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծել է նաև «Ահեղ դատաստան» որմնանկարը: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, սակայն Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ: Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ սբ Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով:
Միքելանջելոն հայտնի է նաև որպես ճարտարապետ. նրա գործերին բնորոշ է պլաստիկ արտահայտչականությունը: 1546 թ-ից մինչև կյանքի վերջը նրա հիմնական աշխատանքը Հռոմի Սբ Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր՝ որպես «հավերժական քաղաքի» հոգևոր ու աշխարհիկ կենտրոններ (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո` նրա նախագծերով): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվել է Սբ Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրել է Ջակոմո դելլա Պորտան:
Ծերության տարիներին Միքելանջելոն գրել է բանաստեղծություններ՝ հիմնականում մադրիգալներ ու սոնետներ, որոնք տպագրվել են մահից հետո՝ 1623 թ-ին: 

«Դավիթ» (1501–04 թթ.)
Հատված Վատիկանի Սիքստինյան կապելլայի «Ահեղ դատաստան» 
որմնանկարից 
(1536–41 թթ.)