Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մուրացան 
1854 թ., ք. Շուշի
1908 թ., Թիֆլիս
Մուրացանի կիսանդրին Երևանում` նրա անվան դպրոցի առջև 
(1955 թ., քանդակագործ` Արա Հարությունյան)
Տեսարան Մուրացանի «Ռուզան» պիեսի 
ներկայացումից 
(1998 թ., Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)
Մուրացանը XIX դարի վերջի հայ նշանավոր արձակագիրներից է, 
հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր ներկայացուցիչը: Նրա 
ստեղծագործության մեջ արտահայտված են և՜ ժամանակի հայ գյուղը, 
գավառն ու քաղաքը, և՜ պատմական կարևոր իրադարձություններ:

Մուրացանը (իսկական անուն-ազգանունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ արել է գրական առաջին փորձերը: 1877 թ-ին շրջագայել է Սյունիքում ու Արցախում, ծանոթացել պատմական հուշարձաններին, ուսումնասիրել հին հիշատակարանները, հետագայում գրել է «Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը» (1880 թ.) երկը: 1878 թ-ին Մուրացանը տեղափոխվել է Թիֆլիս. աշխատել է որպես հաշվապահ:
 1881 թ-ին գրել է «Ռուզան» պատմական դրաման, որը բեմադրվել է Հայ թատրոնի վարչության օժանդակությամբ և ճանաչման արժանացրել հեղինակին: Հայ մեծահարուստները խոստացել են շնորհալի երիտասարդին ուղարկել արտասահման՝ կրթությունը շարունակելու, բայց շուտով մոռացել են իրենց խոստումը: Մուրացանն ստիպված հաշվապահի պաշտոնը համատեղել է գրական աշխատանքի հետ, իսկ կենսագրական այս դառն իրողությունից ծնվել է «Հասարակաց որդեգիրը» (1884 թ.) պատմվածքը:
Մուրացանն իր գործերում խոր ցավով և իրատեսորեն է նկարագրել XIX դարի վերջի հայ գյուղը, այնտեղ տիրող թշվառությունը, ժողովրդի ծանր վիճակը: Սակայն, որպես ռոմանտիկ մտածող, նա կարծում էր, որ ժողովրդին կարող են փրկել անձնազոհ ու կրթված անհատները՝ առաքյալները՝ լուսավորություն տարածելով գյուղում: Այդպիսին է քույր Աննան («Խորհրդավոր միանձնուհին», 1889 թ.), որը գնում է գյուղ ու ողջ կյանքը նվիրում լուսավորության գործին: Ավելի իրատեսական կերպարներ են Վեդունց Վանին («Նոյի ագռավը», 1899 թ.) և Պետրոս Կամսարյանը («Առաքյալը», 1902 թ.). առաջինը քաղաքում սովորելուց հետո գյուղ չի վերադառնում, իսկ երկրորդը գյուղ է մեկնում վեհ նպատակներով, բայց խորշում է գյուղական կյանքից, երկնչում դժվարություններից և ի վերջո վերադառնում քաղաք:
Մուրացանի ռոմանտիզմը կատարելապես դրսևորվել է պատմական գործերում: Գրողն ստեղծել է կերպարներ, որոնք իրենց անձը զոհում են հանուն հայրենիքի ու ազգի փրկության: Անձնվեր հայրենասիրությամբ են տոգորված «Գևորգ Մարզպետունի» (1896 թ.) և «Անդրեաս երեց» (1897–98 թթ.) պատմավեպերը: 
«Գևորգ Մարզպետունին» Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է, արտացոլում է X դարի Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները: Վեպի սկզբնաղբյուրը Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմություն Հայոց»-ի փոքրիկ մի հիշատակությունն է այն մասին, որ Աշոտ Երկաթի իշխանության ամենադժվար շրջանում, երբ արաբները պատրաստվում էին վերջին կործանիչ հարվածը հասցնել հայոց պետականությանը, Գևորգ անունով մեկը 20 զինվորով կռվել է արաբ զորավար Բեշիրի դեմ և հալածել թշնամու զորքը: 
Այս փաստը դարձնելով վեպի նյութ՝ Մուրացանն ստեղծել է զորավար Գևորգ Մարզպետունու հրաշալի կերպարը: Հայ ժողովրդի և հայոց պետականության համար ճակատագրական այդ օրերին, երբ արաբ հրոսակներն ասպատակում էին երկիրը, երբ որոշ իշխաններ ապստամբել էին արքայի դեմ, իսկ արքան հուսալքված մեկուսացել էր Սևանա կղզում, Գևորգ Մարզպետունին իր 20 քաջերով սկիզբ է դրել ազատագրական կռիվների՝ ապացուցելով, որ «մի ծաղկով գարուն կգա», եթե կա կատարյալ սեր, նվիրում և ինքնազոհողության պատրաստակամություն: Մարզպետունին հայրենիքի ու ժողովրդի շահերը վեր է դասում անձնական տարատեսակ նկրտումներից, դատապարտում է արքայի՝ Աշոտ Երկաթի և որոշ ազդեցիկ մարդկանց՝ Սահակ Սևադայի, Ցլիկ Ամրամի և մյուսների ներքին դրամատիկ հակասություններն ու կամային թուլությունները: 
Մուրացանը միասնության ու համախմբվածության ջատագով էր և իր ստեղծագործությամբ ծառայել է այդ մեծ ու վեհ նպատակին:
Մուրացանի անունով կոչվել են գրադարան, փողոցներ, դպրոցներ Երևանում, ՀՀ և ԼՂՀ այլ քաղաքներում ու գյուղերում: Շուշիում տեղադրվել է նրա արձանը, կիսանդրիները՝ Ծովագյուղում, Երևանում՝ նրա անվան դպրոցի առջև:

   «Ամեն մի գործ ստեղծելիս իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան, լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել»:
Մուրացան
   Մուրացանի «Մի ծաղկով գարուն կգա» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք. նշանակում է՝ մեկ մարդն էլ կարող է մեծ գործ կատարել: