Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մուր Հենրի
1898 թ., ք. Կասլֆորդ, Արևմտյան Յորքշիր կոմսություն, Մեծ Բրիտանիա
1986 թ., ք. Հարթֆորդշիր, Մեծ Բրիտանիա
Հ. Մուր. «Ձվածիր` 
երկու սուր ծայրերով» (1968–70 թթ.)
Հ. Մուր. «Թիթեռ» 
(1984 թ., Բեռլին)

Անգլիացի քանդակագործ և նկարիչ Հենրի Մուրն իր ստեղծագործությամբ քանդակագործությունը հարստացրել է ձևաստեղծման նոր 
գեղարվեստական մեթոդներով: 

Հենրի Մուրը 1919–21 թթ-ին սովորել է Լիդսի գեղարվեստական, 1921–25 թթ-ին՝ Լոնդոնի արվեստի թագավորական (այստեղ դասավանդել է մինչև 1933 թ.) քոլեջներում: Հետագայում դասավանդել է նաև Չելսիի և Սլեյդի գեղարվեստական դպրոցներում: Հետաքրքրվել է Հին Հունաստանի, նաև էտրուսկների և մայաների քանդակագործությամբ, ուսումնասիրել Բրիտանական թանգարանի ազգագրական հավաքածուն, այցելել Իտալիա: Նյութի գաղափարին հավատարիմ (ստեղծել է «նյութերի ճշմարտության» ուղղությունը)՝ 1920-ական թվականներից նա կերտել է բնության և Երկրի սկիզբը խորհրդանշող քանդակներ, որտեղ գերակշռում են կանանց ֆիգուրները, ընտանիքին ու մայրությանը նվիրված և այլ թեմաներով կոմպոզիցիաները («Թագավորը և թագուհին», 1952–53 թթ., «Պառկած ֆիգուր»,1957–58 թթ., «Մայրը և երեխան», «Ընտանիք», 1945–49 թթ., «Պառկած մայրը և երեխաները», 1961 թ.): 
Վաղ շրջանի գործերին առավել բնորոշ է ռեալիստական ոճը, հետագայում քանդակագործը դիմել է վերացական (աբստրակտ) ձևերի: 
1930-ական թվականներին հակվել է մոդեռնիզմին և սյուրռեալիզմին՝ արձագանքելով Պաբլո Պիկասսոյի, Ալբերտո Ջակոմետտիի, Կոնստանտին Բըրնկուշիի ստեղծագործական որոնումներին: 1936 թ-ին Լոնդոնում մասնակցել է սյուրռեալիստների ցուցահանդեսին: 
Մուրը 1943–44 թթ-ին Նորթհեմպտոնի Սբ Մատթեոս եկեղեցու համար ստեղծել է «Տիրամայրը մանկան հետ» քանդակը: 1940-ական թվականներին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսից հետո նա հռչակվել է XX դարի լավագույն վարպետներից մեկը: Վենետիկի (1948 թ.) և Սան Պաուլոյի (1953 թ.) բիենալեներում արժանացել է միջազգային մրցանակների: Մուրը քանդակների կոմպոզիցիաներ է ստեղծել «Թայմս» թերթի խմբագրության (Լոնդոն), Լինկոլնի կենտրոնի (Նյու Յորք), Լամբերտ բանկի (Բրյուսել), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Փարիզ) և այլ շենքերի համար: 1984
Հ. Մուր.  «Թագավորն ու թագուհին» (1952–53 թթ., 
տեղադրված է Շոտլանդիայի սարահարթերից 
մեկում` Դամֆրիսի մոտ)
թ-ին ստեղծել է «Թիթեռ» քանդակը՝ նվիրված Բեռլինի հիմնադրման 750-
ամյակին (տեղադրվել է 1987 թ-ին, Բեռլինում): Մուրը հորինվածքների համար օգտագործել է փայտ, քար, բրոնզ, երկաթբետոն և այլ նյութեր: Նա երբեք չի հրապուրվել «մաքուր» ձևերով. իր ստեղծագործության մեջ նախընտրել է բնական ձևերը՝ մաշված քարերը, լեռնային քարանձավները, մարդու մարմինը՝ որպես ամբողջական օրգանական համակարգ, և այլն: Ստեղծել է նաև ջրանկարներ և գծանկարների շարք (նվիրված է 1940-ական թվականների Լոնդոնի կյանքին): 
Նրա ստեղծագործությունները ճանաչվել են հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո և պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Նյու Յորքի ժամանակակից արվեստի և այլն): 
Մուրը պարգևատրվել է «Արվեստին մատուցած ծառայությունների համար» (Մեծ Բրիտանիա) և «Փառքի ասպետ» (արվեստում ակնառու հաջողությունների համար, Մեծ Բրիտանիա և Համագործակցության երկրներ) շքանշաններով:
Քանդակագործի աճյունն ամփոփվել է Լոնդոնի Սբ Պողոսի տաճարում: