Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Յակուլով Գեորգի
1884 թ., Թիֆլիս
1928 թ., Երևան 
(թաղված է Մոսկվայի 
Նովոդևիչիե գերեզմանատանը)
Գ. Յակուլով. «Ալիսա Կոոնենի 
դիմանկարը» (1920 թ.)
«Մոնտե-Կառլո» (1913 թ.)
Գ. Յակուլով. Ֆանտազիա» (1910 թ.)
Նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը խորհրդային 
բեմանկարչության հիմնադիրներից է, մշակել է «յակուլովյան տեսություն», որի սկզբունքները լայնորեն կիրառվել են թատրոնում:

Գեորգի Յակուլովը (իսկական անուն-ազգանունը՝ Գևորգ Յակուլյան, արվեստակիցների շրջանում՝ Ժորժ Վելիկոլեպնի) 1893 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: 1898–1901 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1901–03 թթ-ին՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1903 թ-ին կամավոր ծառայել է Կովկասյան գնդում, 1904–05 թթ-ին մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին:
Յակուլովը մասնագիտացել է ինքնակրթությամբ: Կատարել է էտյուդներ Մանջուրիայում, Սև ծովի կովկասյան ափերին, ուսումնասիրել է բնության տարբեր երևույթներ, չինական գծանկարչության ոճի ու ռիթմի ծագման խնդիրները: Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, գեղանկարի և գրաֆիկայի բնագավառներում: «Ձիարշավ» (1905 թ.), «Ամբոխի մարդը» (1907 թ.), «Կաֆե-շանտան» (1912 թ.) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների: 
1908 թ-ին Յակուլովը շրջագայել է Իտալիայում, 1913 թ-ին՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, շփվել ժամանակի նշանավոր արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն: Իր գործերում համադրել է Արևելքի ու Արևմուտքի մշակույթների ավանդույթները, ստեղծել տեսություն գույների տեղաշարժման, գծի ու լույսի փոխհարաբերության և ոճերի ծագման մասին: Յակուլովի առաջին բեմանկարչական աշխատանքներից են Պոլ Կլոդելի «Փոխանակություն», Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա», Շառլ Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (բոլորը՝ Մոսկվայի կամերային թատրոն) բեմադրությունների ձևավորումները, որոնք արժանացել են բարձր գնահատականի:
Յակուլովը բեմանկարչության մեջ ընդգծել է ճարտարապետական դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը, որը համարել է կոնստրուկտիվ ոճ: Մի շարք բեմադրություններում (Վիլյամ Շեքսպիրի «Չափ առ չափ», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» ներկայացումներում, Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայում և այլն) Յակուլովը գունային լուծումները փոխարինել է լուսագրով, առավել կարևորել բեմական զգեստների և դեկորների շարժման համահունչ ռիթմը: Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը: 
1914 թ-ին նկարիչը հայ մտավորականների հետ Մոսկվայում հանդես է եկել հայ մշակույթի պաշտպանությամբ՝ ընդդեմ վանդալիզմի: 1917 թ-ին «Ճակատամարտ», «Ամազոնուհիների կռիվը», «Գավիթ», «Դիմանկար», «Առևտուր անող կինը» կտավներով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության ցուցահանդեսին: 
Յակուլովը Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայում (հիմնադիրներից էր և ձևավորման բաժնի վարիչը) Ռուբեն Սիմոնովի համագործակցությամբ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորել է Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» ներկայացումները, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել հայ բեմանկարչության զարգացման համար: 1927 թ-ին Միխայիլ Դյագիլևի բալետի խումբը Փարիզում ներկայացրել է Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե ցատկ» բալետը, որի լիբրետոյի և ձևավորման հեղինակը Յակուլովն էր: 
Կյանքի վերջին տարիներին նկարիչն ստեղծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի, բժիշկ Արտաշես Մելիք-Ադամյանի դիմանկարները և դիլիջանյան բնանկարների շարքը:
Յակուլովի գործերի հետմահու ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում (1959, 1967, 1975 և 1984 թթ.), Մոսկվայում (1975 թ.): 1964 թ-ից Փարիզում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերությունը: Նրա գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ալեքսանդր Բախրուշինի անվան թատերական թանգարանում: Գրել է «Ինքնակենսագրություն» (1925 թ.) գիրքը:

Շառլ Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» օպերետի 
բեմադրության (1922 թ., Մոսկվայի կամերային թատրոն) զգեստի էսքիզ
Գ. Յակուլով. «Փողոց» (1908 թ.), 

















    «Յակուլովը արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով... Նրա արվեստը համամարդկային վեհ իդեալներով ներշնչված մարդու ստեղծագործական մաքառումների ու լիցքաթափման արդյունք է՝ հետաքրքիր մի երևույթ XX դարի ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի ասպարեզում»:
Մարտիրոս Սարյան, 
նկարիչ