Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Յավուրյան Ալբերտ
1935 թ., Լենինական 
2007 թ., Երևան
Կադրեր «Երջանկության մեխանիկա» (1982 թ.) և  «Աշուղ Ղարիբ» (1988 թ.)  կինոնկարներից 
(կինոօպերատոր՝ Ա. Յավուրյան)
ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը հայ ազգային կինոյի 
օպերատորական արվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից է: 

Ալբերտ Յավուրյանը 1962 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1962–64 թթ-ին բեմադրող-օպերատոր էր Յալթայի կինոստուդիայում, 1964 թ-ից՝ Հայֆիլմում: 1978 թ-ից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում (1991 թ-ից՝ պրոֆեսոր, 1997 թ-ից՝ ամբիոնի վարիչ): 
1964 թ-ից Հայֆիլմում մասնակցել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) ֆիլմի նկարահանմանը, որտեղ կիրառել է «ազատ կինոխցիկի» հնարավորությունները՝ նպաստելով կինոնկարի հաջողությանը: 
Յավուրյանի լավագույն կինոնկարներից են՝ «Երևանյան օրերի խրոնիկա» (1973 թ.), «Երկունք» (1977 թ.), «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Մենավոր ընկուզենի» (ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ., չորսն էլ՝ ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան), «Այստեղ, այս խաչմերուկում» (1974 թ., ռեժիսոր՝ Կարեն Գևորգյան, «Ոսկե դուկատ» մրցանակ՝ 1975 թ., Մանհայմ, Գերմանիա), «Երջանկության մեխանիկա» (1982 թ., ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան, ՀՀ Պետական մրցանակ՝ 1983 թ.), «Աշուղ Ղարիբ» (1988 թ., ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով, ՌԴ կինեմատոգրաֆիայի միության «Նիկե» մրցանակ՝ 1989 թ.), «Զինադադար» (1994 թ., ռեժիսոր՝ Ալի Ռեզա Դաուդնեժակ, Թեհրանի կինոստուդիա) և այլն: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ՝ «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967 թ., ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան), «Մխիթարյանները» (1982 թ.), «Մշակույթների կամուրջ» (1985 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան), «Բոբո» (1991 թ., ռեժիսոր՝ Ն. Մկրտչյան, նվիրված է Ս. Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը) և այլն: 
Յավուրյանը «Նիկե» միջզգային կինոակադեմիայի անդամ էր:
Յավուրյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1988 թ.) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2005 թ.):