Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Ուագադուգու
Տարածքը՝ 
274,2 հզ. կմ2
Բնակչությունը՝  
13,6 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝  
աֆրիկյան ֆրանկ
Բուրկինա Ֆասոյի Հանրապետություն
Բուրկինա Ֆասոն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում: Երկիրը մինչև 1984 թ. կոչվել է Վերին Վոլտա, իսկ ներկայիս անվանումը տեղական լեզուներով նշանակում է «արժանավոր մարդկանց երկիր»: Մակերևույթը մինչև 500 մ բարձրության ալիքավոր սարավանդ է, որտեղ բարձրանում են ոչ բարձր մեկուսի լեռներ: Կան ոսկու, մանգանի, պղնձի, ուրանի պաշարներ:
Կլիման հասարակածային մուսսոնային է: Գետերից են Սև և Սպիտակ Վոլտաները: Տարածված են սավաննաները, հյուսիսային շրջաններում՝ կիսաանապատները:
1896 թ-ին Բուրկինա Ֆասո են ներխուժել ֆրանսիացիները: 1904 թ-ին տարածքը ներառվել է Վերին Սենեգալ-Նիգեր ֆրանսիական գաղութի կազմում, 1932 թ-ին բաժանվել է Փղոսկրի Ափ, Նիգեր և Ֆրանսիական Սուդան ֆրանսիական գաղութների միջև, 1947 թ-ին երկիրը վերականգնել է ներկայիս սահմանները՝ որպես Ֆրանսիայի «անդրծովյան» տարածք: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:
Բնակչության 50 %-ը մոսիներ են, բնակվում են նաև ֆուլբեներ, մբուիններ, տուարեգներ և այլք: 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (գերակշռում է անասնապահությունը): Մշակում են բամբակենի, գետնանուշ, կորեկ, սորգո, բատատ և այլն: Կան կաշեգործական, բամբակազտիչ, տեքստիլ, ձիթագործական ձեռնարկություններ:
Ժողովրդական արվեստում հիմնական տեղ է գրավում փայտի քանդակագործությունը, որը կապված է նախնիների պաշտամունքի հետ: Արձանիկներն ու դիմակները երբեմն զարդարվում են այծքաղի եղջյուրներով, հանդիպում են աստվածների կյանքից տեսարաններ պատկերող մետաղե արձանիկներ: Տարածված է նաև օձի ու կոկորդիլոսի կաշվից և մորթուց գեղարվեստական իրերի պատրաստումը: