Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Նոբելյան դիպլոմը և 
ոսկե մեդալը
Նոբելյան մրցանակն ամենամյա միջազգային պատվավոր պարգև է, շնորհվում է ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի, բժշկագիտության, 
գրականության, տնտեսագիտության (1969 թ-ից) բնագավառների 
ամենաակնառու աշխատանքների և ի նպաստ խաղաղության 
ամրապնդման ծավալած գործունեության համար:

Նոբելյան մրցանակը սահմանվել է համաձայն շվեդ արդյունաբերող, գյուտարար Ալֆրեդ Բեռնհարդ Նոբելի կտակի (27.11.1895)՝ նրա դրամագլխի (ավելի քան 31 մլն շվեդական կրոն) հիման վրա 1900 թ-ին ստեղծված համանուն հիմնադրամի միջոցներով: 
Մրցանակը Նոբելի պատկերով և մակագրությամբ ոսկե մեդալ է, դիպլոմ և դրամական պարգև: Վերջինս կախված է Նոբելյան հիմնադրամի տարվա եկամուտներից (2010 թ-ին 10 մլն շվեդական կրոն էր կամ 1,5 մլն ԱՄՆ-ի դոլար): 
Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1901 թ-ի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարեդարձին: Նոբելյան առաջին մրցանակակիրներն են ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը (Գերմանիա), քիմիկոս Յակոբ Վանտ-Հոֆը (Հոլանդիա), միկրոկենսաբան Էմիլ Բերինգը (Գերմանիա) և գրող Ֆրանսուա Սյուլլի Պրյուդոմը (Ֆրանսիա), իսկ Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել են շվեյցարացի Անրի Ժան Դյունան ու ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասսին: 
Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ Նոբելյան մրցանակներ շնորհում են Ստոկհոլմի թագավորական գիտությունների ակադեմիան և մի շարք այլ հեղինակավոր հաստատություններ: Մրցանակը տրվում է` անկախ ազգությունից և սեռից: Բոլոր մրցանակները, բացի Խաղաղության մրցանակից, շնորհվում են անհատապես և միայն մեկ անգամ: Բացառության կարգով կրկնակի մրցանակի են արժանացել Մարիա Սկլադովսկայա-Կյուրին՝ 1903 թ-ին՝ ֆիզիկայի, 1912 թ-ին՝ քիմիայի, Լայնուս Պոլինգը՝ 1954 թ-ին՝ քիմիայի, 1962 թ-ին՝ խաղաղության, Ջոն Բարդեն՝ 1956 և 1977 թթ-ին՝ ֆիզիկայի, Ֆրեդերիկ Սենգերը՝ 1958 և 1980 թթ-ին՝ քիմիայի ոլորտներում: Հետմահու Նոբելյան մրցանակ չի շնորհվում:
Ներկայացված աշխատանքների քննարկումը և քվեարկությունը գաղտնի են, մամուլում հրապարակվում է որոշումը՝ կարճ հիմնավորմամբ: Որոշումը բողոքարկման կամ չեղյալ հայտարարելու ենթակա չէ:
Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում, որին ներկա է լինում նաև Շվեդիայի թագավորը: Այդ օրը՝ դեկտեմբերի 10-ին (անվանվել է Նոբելի օր), Շվեդիայում պաշտոնապես բարձրացվում է պետական դրոշը: 
Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում՝ Նորվեգիայի խորհրդարանի ընտրած Նոբելյան կոմիտեի որոշմամբ և Նորվեգիայի թագավորի ներկայությամբ:
Նոբելյան մրցանակի նորընծա դափնեկիրը պարտավոր է 6 ամսվա ընթացքում իր աշխատանքին առնչվող թեմայով դասախոսություն կարդալ Ստոկհոլմում կամ Օսլոյում:

   Խաղաղության նոբելյան մրցանակ է շնորհվել նաև ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին (1990 թ.) և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային (2009 թ.):