Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քեմալ Աթաթյուրք
1881 թ., ք. Սալոնիկ, 
Հունաստան
1938 թ., Ստամբուլ (թաղված է Անկարայում), Թուրքիա
Աթաթյուրքի դամբարանը Անկարայում (1953 թ.)
Քեմալ Աթաթյուրքը թուրքական ազգայնական (քեմալական) շարժման 
ղեկավարն էր 1918–23 թթ-ին, պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը` 1923–38 թթ-ին:

Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը [«քեմալ» նշանակում է կատարելություն, անվանել են մաթեմատիկական բացառիկ ունակությունների համար, «աթաթյուրք»` թուրքերի հայր, նրան շնորհել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), 1934 թ-ին] ծնվել է մանր առևտրականի ընտանիքում: Կոստանդնուպոլսում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն: Մասնակցել է 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջմանը, 1911–12 թթ-ի իտալա-թուրքական և 1913 թ-ի Բալկանյան 2-րդ պատերազմներին: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին Քեմալը 1915 թ-ին ղեկավարել է Դարդանելի գործողությունները, որով կանխվել է անգլո-ֆրանսիական զորքերի մուտքը Կոստանդնուպոլիս, և որի համար ստացել է գեներալի կոչում: 
Հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կովկասյան (1916–17 թթ.) և Պաղեստինյան (1917–18 թթ.) ռազմաճակատներում: Որպես քաղաքական գործիչ` աչքի է ընկել 1917 թ-ին, երբ ընդդիմացել է Թուրքիայի ներքին գործերին միջամտելու Գերմանիայի ձգտումներին: 
Աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Քեմալը չի ընդունել սուլթանի կապիտուլյացիան` 1918 թ-ի հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով: 1919 թ-ի վերջին Անկարան  դարձել է քեմալական շարժման կենտրոն: 1920 թ-ին Էրզրումում, ապա՝ Սվազում ու Անկարայում Քեմալը հրավիրել է «իրավունքի պահպանության»  խորհրդաժողովներ, ձևավորել նոր խորհրդարան և ընտրվել նախագահ: 
Երկրի ազգային փոքրամասնությունների հարցը մեկընդմիշտ լուծելու նպատակով Քեմալն սկսել է թուրք-հայկական (28.09–18.11.1920 թ.) և թուրք-հունական (1919–22 թթ.) պատերազմները: 
Թուրք-հունական պատերազմի ընթացքում Իզմիրը (Զմյուռնիա) հիմնահատակ ավերվել է, քաղաքի հայկական և հունական թաղամասերը հրդեհվել են: Շուրջ 1 մլն մարդ է կոտորվել, որից հետո Քեմալը հայտարարել է՝ «Հետայսու Թուրքիան պատկանում է միայն թուրքերին»: Այդ կռիվներում Սակարիե (Սանգարիոս) գետի մոտ տարած հաղթանակի համար ԹԱՄԺ-ը Քեմալին շնորհել է մարշալի կոչում: 
Թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրքերը գրավել են Սարիղամիշը, Կարսը, ապա՝ Ալեքսանդրապոլը. 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը կնքվել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը: ՀՀ զավթած տարածքներում քեմալական զորքերը կոտորել են հայ բնակչությանը, կողոպտել երկիրը և իրականցրել Քեմալի մինչ այդ արած հայտարարությունը. «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը»: Քեմալականների այդ գործողություններին աջակցել է Խորհրդային Ռուսաստանը` թուրքական արշավանքի նախօրեին ճանաչելով քեմալական կառավարությունն ու նրան ռազմական օգնություն ցույց տալով:
1923 թ-ի հոկտեմբերի 29-ին ԹԱՄԺ-ն ընդունել է օրենք Թուրքիան հանրապետություն հռչակելու մասին, Քեմալն ընտրվել է նախագահ (վերընտրվել է 1927, 1931 և 1935 թթ-ին), հիմնադրել է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, եղել նրա ցկյանս նախագահը:
Քեմալի նախաձեռնությամբ երկրում վերացվել են սուլթանությունը (1922 թ.) և խալիֆությունը (1924 թ.), վերակառուցվել են պետական վարչամեքենան ու արդարադատության համակարգը, հոգևոր իշխանությունն անջատվել է պետությունից, դպրոցը` հոգևոր իշխանությունից, արաբատառ այբուբենը փոխարինվել է լատինականով, տիտղոսները՝ ազգանուններով: 1926 թ-ին ընդունվել է նոր Քաղաքացիական օրենսգիրքը, որով երկիրն անցել է կառավարման աշխարհիկ համակարգի: 
Արտաքին քաղաքականության մեջ, առերևույթ բարեկամական հարաբերություններ պահպանելով ԽՍՀՄ-ի հետ, Աթաթյուրքն իրականում աստիճանաբար մերձեցել է արևմտյան երկրներին ու ԱՄՆ-ին և մասնակցել հակախորհրդային մի շարք գործարքների: Հայկական հարցում Աթաթյուրքի դիրքորոշումը մնացել է նույնը՝ խիստ հակահայկական:
Քեմալականությունը (ծայրահեղ ազգայնականության տեսակ է` ուղղված հատկապես ազգային փոքրամասնությունների դեմ) դարձել է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը: Ազգային փոքրամասնությունները զրկվել են իրենց ինքնությունը պահպանելու հնարավորություններից, Երկրի բոլոր բնակիչները, անկախ ազգությունից, հայտարարվել են թուրքեր: 
Աթաթյուրքի նախաձեռնությամբ 1932 թ-ին ստեղծվել է Թուրքական լեզվագիտական ընկերությունը (զբաղվել է թուրքերենը մաքրելու և ժամանակակից լեզվի վերածելու հարցերով), որի առաջին նախագահ է նշանակվել հայ լեզվաբան Հակոբ Մարթայանը (1895–1979 թթ.): Նա 1916 թ-ից եղել է Աթաթյուրքի խորհրդականը, որին Քեմալի առաջարկությամբ 1932 թ-ին տրվել է Դիլաչար (թուրքերեն է. նշանակում է լեզվանի, լեզվի բանալի) ազգանունը: Հետագայում եղել է Թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը: 
   «Թուրքիան Հայաստանին չի զիջի ոչ մի թիզ... վճռական պայքար կմղի ամեն մի շարժման դեմ, որի նպատակն անկախ Հայաստանի ստեղծումն է»:
   Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք
   «Քեմալն իր հաղթարշավը տոնեց` Իզմիրը մոխրի վերածելով ու ամբողջ քրիստոնյա բնակչությունը բնաջնջելով»:
   Ուինստոն Չերչիլ, 
   քաղաքական գործիչ