Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ոսկանյան Արուս
1889 թ., 
Կոստանդնուպոլիս
 1943 թ., Երևան
Ա. Ոսկանյանը Նորայի 
(Հենրիկ Իբսենի «Նորա») դերում
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ոսկանյանը հայ թատրոնի նշանավոր դերասանուհիներից է, «ճակատագրական կանանց» կերպարների 
լավագույն մեկնաբաններից:

Արուս Ոսկանյանը (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարպասյան) վաղ տարիքից հրապուրվել է թատրոնով, նվագել ուդ և մանդոլին: Ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը և ֆրանսիական Սեն Վենսան քոլեջը, ապա աշխատել է որպես ուսուցչուհի: Բեմական առաջին քայլերն արել է Վահրամ Փափազյանի աջակցությամբ (Ռեգինա՝ Հենրիկ Իբսենի «Նորա», Էմիլյա՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»): 
1909–16 թթ-ին՝ Բաքվի հայկական դրամատիկական խմբի (խաղացել է Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի և այլ անվանի դերասանների հետ), 1917–21 թթ-ին Թիֆլիսի արտիստական թատրոնի դերասանուհի էր. խաղացել է թե՜ օպերետներում և մելոդրամաներում, թե՜ դասական պիեսներում: Սակայն նա հռչակվել է «ճակատագրական կանանց» կերպարների անձնավորմամբ. Մարգարիտ, Սոնա (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»), Սալոմե (Օսկար Ուայլդի «Սալոմե») և այլն: 1921 թ-ից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր. լավագույն դերերից են՝ Ամալյա (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Ռաուտենդլայն (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Աննա (Յուջին Օ’Նիլի «Աննա Քրիստի»), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Անուշ (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») և այլն: 
Ոսկանյանն իր ստեղծագործական բարձրակետին հասել է 1930-ական թվականների կեսին. նրա` Կատերինայի, Կրուչինինայի (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ»), Ռաշելի, Նաստյայի (Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա», «Հատակում»), Զեյնաբի (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Միսիս Ֆորդի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք») դերակատարումները խորհրդահայ թատրոնի նվաճումներից են: Ոսկանյանը եղել է նաև առաջին Ջուլիետն ու Լեդի Մակբեթը, անգերազանցելի Պորցիա, Դեզդեմոնա (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո») և Նորա (Հենրիկ Իբսենի «Նորա»): Ուշագրավ են նաև Փառանձեմի (Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի») և Սելմայի (Մկրտիչ Ջանանի «Շահնամե») կերպավորումները: 
Ոսկանյանի խաղին բնորոշ էին հերոսական ռոմանտիկան, բանաստեղծական ռեալիզմը, թեթևությունն ու նրբին հումորը: Նա հանդես է եկել նաև ասմունքով, գրել է հոդվածներ թատրոնի մասին:


















      Ա. Ոսկանյանը Դեզդեմոնայի (Վ. Շեքսպիրի «Օթելլո»),  Կրուչինինայի (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ») և Մարգարիտի (Ալեքսանդր Շիրվանզադեի  «Պատվի համար»)  դերերում
         
   «Արուսյակը շոյում էր հանդիսատեսին, հետևը գցում ու տանում... ուր որ ուզում էր... նա առինքնում էր հանդիսատեսին իր հմայքով»:
Վահրամ Փափազյան, 
դերասան