Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Շուման Ռոբերտ
1810 թ., ք. Ցվիկաու, Գերմանիա
1856 թ., ք. Էնդենիխ, Բոննի մոտ
Ռ. Շումանի հուշարձանը Ցվիկաուում (1956 թ.)
Գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը ռոմանտիկական ուղղության խոշոր ներկայացուցիչներից է երաժշտության մեջ, 
դաշնամուրային երկերի, սոնատների նորարար-մեկնաբան:

Ռոբերտ Շումանը վաղ տարիքից աչքի է ընկել գեղարվեստական բազմակողմանի ունակություններով, հատկապես` երաժշտական: 13 տարեկանից ելույթներ է ունեցել որպես դաշնակահար: 1828 թ-ից Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում ուսումնասիրել է իրավաբանություն: Միաժամանակ, Լայպցիգում, որպես դաշնակահար, կատարելագործվել է հայտնի մանկավարժ Ֆրիդրիխ Վիկի ղեկավարությամբ, իսկ 1831–32 թթ-ին աշակերտել է կոմպոզիտոր և դիրիժոր Հայնրիխ Դոռնին (տեսություն): 
Շումանն ստեղծել է մեխանիկական սարք՝ մատներն արագ շարժելու վարժանքի համար, սակայն վնասել է աջ ձեռքը և հրաժարվել է պրոֆեսիոնալ դաշնակահար դառնալու մտքից: Նա XIX դարի ամենափայլուն և ինքնատիպ երաժշտական քննադատներից է: 1834 թ-ին Լայպցիգում հիմնել է «Նոր երաժշտական հանդեսը» (խմբագրել է մինչև 1844 թ.) և այն դարձրել գերմանական երաժշտության առաջադիմական ուղղության պարբերական. պայքարել է երաժշտության հակագեղարվեստական միտումների դեմ, աջակցել նոր` ռոմանտիկական դպրոցի ստեղծմանը: 1841 թ-ից Շումանը կնոջ՝ դաշնակահարուհի Կլարա Վիկի հետ համերգներով շրջագայել է մի շարք երկրներում (Չեխիա, մերձբալթյան երկրներ, Ռուսաստան և այլն): 1843 թ-ին նա որոշ ժամանակ դասավանդել է Լայպցիգի կոնսերվատորիայում: 1844 թ-ից ապրել է Դրեզդենում, 1850 թ-ից՝ Դյուսելդորֆում, որտեղ, ստեղծագործելուն զուգընթաց, ղեկավարել է երգչախմբեր և նվագախումբ: 
1840-ական թվականների վերջից Շումանը տառապել է հոգեկան հիվանդությամբ. կյանքի վերջին 2 տարին անցկացրել է հոգեբուժարանում, որտեղ էլ մահացել է:
Շումանի ստեղծագործությունը սերտորեն կապված է գերմանական ժողովրդական-կենցաղային և դասական երաժշտությանը: Նա ընդլայնել է երաժշտական լեզվի և ձևերի շրջանակները: Դաշնամուրային գործերի մեծ մասը սյուժետային հոգեբանական առանցքով միավորված քնարական-դրամատիկական պիեսների շարքեր են: Ուշագրավ են «Կառնավալ», «Թիթեռնիկներ», «Դավիդսբյունդլերներ», «Կրայսլերիանա» և այլ գործեր: Հանրաճանաչ են նաև նրա դաշնամուրային վարիացիաները, կոնցերտը, 3 սոնատները, Դո մաժոր ֆանտազիան (նվիրված է Ֆերենց Լիստին), որոնցից յուրաքանչյուրը տվյալ ժանրի նորարական մեկնաբանման ցայտուն օրինակ է: 
Վոկալ ստեղծագործություններում Շումանը, զարգացնելով Ֆրանց Շուբերտի քնարական երգի ավանդույթները, ձգտել է արտահայտել բանաստեղծական տեքստի տրամադրությունների նուրբ փոփոխությունները, խոսքի հնչերանգը, զգալիորեն բարձրացրել է դաշնամուրի նվագակցության դերը: Առավել նշանակալի են Հայնրիխ Հայնեի, Ադելբերտ Շամիսոյի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Ջորջ Բայրոնի, Ռոբերտ Բյոռնսի խոսքերով Շումանի գրած «Բանաստեղծի սերը», «Կնոջ սերը և կյանքը», «Մրտենի» և այլ վոկալ շարքեր: Կոմպոզիտորի միակ ավարտուն օպերան «Գենովևան» է: Նրա «Դրախտը և Փերին», «Տեսարաններ Գյոթեի «Ֆաուստից»», «Մանֆրեդ» երաժշտադրամատիկական պատկերներն առանձնանում են թատրոնին և օրատորիային բնորոշ հատկանիշներով: 
Շումանի սիմֆոնիաներում («Գարնանային», «Հռենոսյան» և այլն) գերիշխում են երգային, պարային, քնարափիլիսոփայական դրվագները: Հեղինակ է նաև 3 լարային կվարտետների և դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործությունների: Կոմպոզիտորը գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, որտեղ լուսաբանել է դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր, հաստատել նոր՝ ռոմանտիկական ուղղության սկզբունքները: 
Գերմանիայում անցկացվում են դաշնակահարների և վոկալիստների՝ Շումանի անվան միջազգային մրցույթներ (1956 և 1960 թթ-ին՝ Բեռլինում, 1963 թ-ից՝ 3 տարին մեկ՝ Ցվիկաուում):

   «Տաղանդն աշխատում է, հանճարը՝ արարում»:
   «Միշտ այնպես նվագիր, ասես քեզ ունկնդրում է արտիստը»:
Ռոբերտ Շուման