Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շիրվանզադե Ալեքսանդր
1858 թ., ք. Շամախի (այժմ՝ Ադրբեջանում)
1935 թ., ք. Կիսլովոդսկ (այժմ՝ ՌԴ-ում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Տեսարան Շիրվանզադեի 
«Մորգանի խնամին» պիեսի 
ներկայացումից (1948 թ., ռեժիսոր՝ 
Վարդան Աճեմյան, Երևանի 
երաժշտական կոմեդիայի թատրոն)
Շիրվանզադեի կիսանդրին Երևանում` նրա անվան դպրոցի առջև 
(1957 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան)
Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական 
գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է 
սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես 
հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ:

Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 1875 թ-ին մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:
1878 թ-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը: 1884 թ-ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885 թ-ին՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:
 1886–91 թթ-ին Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888 թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890 թ.) նովելները, «Արամբին» (1888 թ.), «Զուր հույսեր» (1890 թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները: Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895–96 թթ-ի հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:
XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893 թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894 թ.), «Կրակ» (1896 թ.) վիպակները, իսկ 1896–97 թթ-ին՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե՜ գեղարվեստական, թե՜ գաղափարական առումով: Վեպի առանցքը Բաքվի մի նշանավոր գերդաստանի պատմությունն է. «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը... Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:
Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» (1899 թ.), «Արտիստը» (1901 թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902 թ.) վեպի առաջին մասը,  դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք» (երկուսն էլ՝ 1903 թ.), «Պատվի համար» (1905 թ.): Վերջինիս նյութը, ինչպես «Քաոսում», քաղված է մի ընտանիքի պատմությունից, որին գրողը հաղորդել է հոգեբանական հարստություն և խոր իմաստ. ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, հակադրվելով և պախարակելով մեկը մյուսին, ներկայացնում է իր միջավայրը: Հետագա տարիներին լույս են տեսել «Կործանվածը» (1909 թ.), «Ավերակների վրա» (1911 թ.), «Արհավիրքի օրերին» (1917 թ.) դրամաները, «Շառլատանը» (1912 թ.) կատակերգությունը և այլ գործեր: 
1905–10 թթ-ին Շիրվանզադեն ապրել է Փարիզում: Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները: 1916 թ-ին նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում:
1919 թ-ին բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926 թ-ին գրողը հաստատվել է Երևանում. գրել է «Մորգանի խնամին» (1930 թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932 թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929–34 թթ.), վերամշակել մի շարք գործեր:
Շիրվանզադեն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի (1930 թ.), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչումների:
Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925 թ.), «Չար ոգի» (1927 թ.), «Պատվի համար» (1956 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Քաոս» (1973 թ.) կինոնկարները:
Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Շիրվանզադեի անունով կոչվել են դպրոցներ և փողոցներ, Կապանի պետական թատրոնը:

   «Ընթերցողը. ահա միակ դատավորը գրողի»:
   «...Ահա թե ինչու արդարացի է այն ասացվածքը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլիներ ասել, թե լեզուն՝ ինքը ազգն է»:
   «Գրողն ինքը և՜ ուսուցիչ է, և՜ քննադատ: Եթե մի գրող պատրաստ չի դրա համար, ավելի լավ է՝ չգրի»:
Շիրվանզադե
   «Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով... Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում»:
Մաքսիմ Գորկի, 
ռուս գրող

   «Ահա գրագիր մը, որ իր գործին ընդարձակությամբն ու տոկունությամբը, իր հղացմանց ու արտահայտության չորությամբն ու կենդանությամբը, գրականության դերին և իսկության մասին իր ունեցած բարձր ու անկախ ըմբռնումովը լիովին արժանի է «վարպետ» պատվանունին»:
Արշակ Չոպանյան, 
գրականագետ