Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շիլլեր Ֆրիդրիխ
1759 թ., ք. Նեքարի 
Մարբախ, Գերմանիա
1805 թ., ք. Վայմար, 
Գերմանիա

Դիմանկարը` Գերհարդ ֆոն Կյուգելգենի (1808–09 թթ.)
Ֆ. Շիլլերի 
հուշարձանը Բեռլինում (1871 թ., քանդակագործ`  
Ռեյնհոլդ Բեգաս)
Բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, պատմաբան Ֆրիդրիխ Շիլլերը գերմանական դասական գրականության հիմնադիրներից է, 
ռոմանտիզմի ներկայացուցիչ:

Ֆրիդրիխ Շիլլերը 1772 թ-ին ավարտել է Լյուդվիգսբուրգի լատինական դպրոցը, 1780 թ-ին՝ ռազմական ակադեմիան, որտեղ սովորել է նախ իրավաբանություն, ապա՝ բժշկություն: Որպես բժիշկ աշխատել է Շտուտգարդի գնդում: Ուսանողական տարիներին հրապուրվել է XVIII դարի վերջին Գերմանիայում հայտնի «Գրոհ և փոթորիկ» գրական շարժման, ֆրանսիական և անգլիական լուսավորիչ-փիլիսոփաների գաղափարներով: Նրա հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման վրա մեծապես ազդել են գերմանական հակաավատատիրական հրապարակախոսությունը և ամերիկյան ազատագրական շարժումները: 
Շիլլերը հայտնի է դարձել «Ավազակներ» (1781 թ.) դրամայով, որտեղ պատկերել է ժամանակի իրականության ողբերգականությունը, թշնամանքն ու ատելությունը մարդկային փոխհարաբերություններում: Գլխավոր հերոսը՝ Կարլ Մոորը, բացահայտելով եղբոր հրեշավոր հանցագործությունը, ընկալում է այն որպես համընդհանուր անբարոյականություն և վրեժ լուծում շրջապատի մարդկանցից: 
1782 թ-ին Մանհայմում «Ավազակների» բեմադրությունը դիտելու համար Շիլլերն առանց թույլտվության բացակայել է գնդից, որի համար նրան կալանավորել են և պարտադրել ստեղծագործել միայն բժշկական թեմայով: Նա ստիպված հեռացել է Շտուտգարդից. 1782 թ-ից ապրել է Գերմանիայի տարբեր քաղաքներում: 
1783 թ-ին հրատարակել է «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1784 թ-ին՝ «Սեր և խարդավանք» դրամաները: Շիլլերն իր դրամատիկական ու քնարական առաջին ստեղծագործություններով նոր թափ, նպատակասլացություն և հասարակական հնչողություն է հաղորդել «Գրոհ և փոթորիկ» շարժմանը: Առանձնապես մեծ նշանակություն է ունեցել «Սեր և խարդավանք» պիեսը, որը գերմանական գրականության մեջ քաղաքական ուղղվածության առաջին դրաման է, որտեղ գրողն արտացոլել է ժամանակի սոցիալական հակասություններն իշխող վերնախավի՝ ազնվականության և իրավազուրկ ժողովրդի միջև:
1783–87 թթ-ին Շիլլերը գրել է «Դոն Կառլոս» դրաման, որտեղ պատկերել է պայքարը բացարձակ միահեծան գաղափարախոսության և ազատատենչ բանականության միջև: Դրամայում մարկիզ Պոզայի կերպարով հեղինակն ընդգծել է վեհանձն գաղափարապաշտի ողբերգական վիճակը հակասական իրականության մեջ: Հերոսը երազում էր «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր և բարի թագավորների կամքով կհաղթանակեր արդարությունը:
1787–93 թթ-ին Շիլլերն իրեն հուզող հասարակական-քաղաքական հարցերի պատասխանները փնտրելու համար ուսումնասիրել է անցյալը: 1788 թ-ին խմբագրել է «Նշանավոր ապստամբությունների և դավադրությունների պատմություն» խորագրով մատենաշարը: Գրել է «Իսպանիայի գերիշխանությունից Նիդեռլանդների դուրս գալու պատմությունը» (հատոր 1, 1788 թ.), «Երեսնամյա պատերազմի պատմությունը» (1793 թ.) աշխատությունները: Նա ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, և 1792 թ-ին Կոնվենտը (օրենսդիր և գործադիր մարմին` 1792–95 թթ-ին) նրան՝ «իբրև մարդկության և ազատության բարեկամի», արժանացրել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչման: Ընդունելով հեղափոխության նշանակությունը՝ մերժել է հասարակության վերակառուցման հեղափոխական՝ արմատական միջոցները, և առաջադրել է գեղագիտական դաստիարակության ընդարձակ ծրագիր: Շիլլերն Իմանուիլ Կանտի փիլիսոփայության ազդեցությամբ գրել է «Ողբերգականը արվեստում» (1792 թ.), «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» (1795 թ.), «Պարզամիտ և սենտիմենտալ պոեզիայի մասին» (1795–96 թթ.) և այլ աշխատություններ:
1799 թ-ին Շիլլերը հաստատվել է Վայմարում, որտեղ մտերմացել է Վոլֆգանգ Գյոթեի հետ: Նրանք միասին գրել են 400-ից ավելի էպիգրամներ տգիտության, քաղքենիության և կեղծ բարեպաշտության դեմ: Վայմարյան շրջանում Շիլլերը գրել է նաև բալլադներ («Ձեռնոց», «Իբիկոսի կռունկները»), բանաստեղծություններ («Իդեալներ», «Զանգի երգը», «Երգի իշխանությունը», «Իդեալն ու կյանքը», «Հունաստանի աստվածները»), «Վալլենշտայն» (հրատարակվել է 1800 թ-ին) եռերգությունը, «Մարիա Ստյուարտ» (1801 թ.), «Օռլեանի կույսը» (1801 թ.), «Վիլհելմ Տել» (1804 թ.) դրամաները: 
Շիլլերը դրամաներում ներկայացրել է մարդու ողբերգական ճակատագիրը պատմության բեկումնային շրջաններում:
Շիլլերն ստեղծել է քաղաքական դրաման և նոր թատրոնը՝ ազատ գաղափարախոսությամբ: Նրա դրամատուրգիան մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության (Հենրի Իբսեն, Գերհարդ Հաուպտման, Բեռնարդ Շոու, Բերտոլդ Բրեխտ, Ժան-Պոլ Սարտր) զարգացման վրա: 
Շիլլերը ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանը. նրա «Ոգետես» վեպի գլխավոր հերոսի անունը Հայ է: 
Շիլլերի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը, ապա` նաև Քերովբե Պատկանյանը, Ղևոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Րաֆֆին, Վաղարշ Վաղարշյանը և ուրիշներ: Հայկական թատրոնում բեմադրվել են Շիլլերի «Ավազակներ», «Սեր և Խարդավանք», «Վիլհելմ Տել», «Դոն Կառլոս», «Մարիա Ստյուարտ» և այլ գործեր:

   «Ամոթ այն ազգին, որն ափսոսում է ամեն ինչ տալ հանուն իր պատվի»:
Ֆրիդրիխ Շիլլեր
  «Շիլլերը մարդկության վեհանձն փաստաբանն է»:
Վիսարիոն Բելինսկի, 
ռուս քննադատ, հրապարակախոս