Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շահումյան Ստեփան
1878 թ., Թիֆլիս
1918 թ., Անդրկասպյան ավազուտներ (Պերևալ և Ախչակումա երկաթուղային կայարանների միջև), Թուրքմենստան
Ստեփան Շահումյանի հուշարձանը 
Երևանում (1930 թ., քանդակագործ՝ 
Սերգեյ Մերկուրով)
Ստեփան Շահումյանը կուսակցական, հասարակական-քաղաքական 
գործիչ է, հրապարակախոս, քաղաքագետ:

Ստեփան Շահումյանը 1889–98 թթ-ին սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, 1898–1902 թթ-ին՝ Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտում, 1902– 1905 թթ-ին (ընդմիջումներով)՝ Բեռլինի համալսարանում, 1911 թ-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 
1898 թ-ին Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) կազմակերպել է մարքսիստական խմբակ, 1902 թ-ին Թիֆլիսում եղել է Հայ սոցիալ-դեմոկրատների միության կազմակերպիչներից: ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903 թ.) հետո գլխավորել է ՌՍԴԲԿ կենտկոմին առընթեր հայկական և վրացական սոցիալ-դեմոկրատական գրականության հրատարակության հանձնաժողովը: Զբաղվել է ազգային հարցի տեսության խնդիրներով:
«Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան», «Ռեֆերատ ազգային հարցի մասին» և այլ աշխատություններում բացահայտել է ազգային հարցի նշանակությունը հասարակական կյանքում, ազգային հարցի լուծման խնդրում ղեկավարվել է ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթներով: 1917 թ-ին Թիֆլիսում գումարված ՌՍԴԲԿ կովկասյան կազմակերպությունների 1-ին համագումարում Շահումյանն առաջարկել է Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը լուծել ինքնորոշման սկզբունքով. «Թուրքահայաստանի հարցի լուծումը մենք պետք է թողնենք հենց այդ մարզի բնակչությանը, որն ինքը պիտի որոշի իր բախտը»: 
Շահումյանը մասնակցել է ռուսական երեք հեղափոխություններին, ընտրվել բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինների անդամ, հիմնադրել և խմբագրել է Կովկասում հրատարակվող բոլշևիկյան մի շարք թերթեր, աշխատակցել ռուսաստանյան բոլշևիկյան մամուլին: 
1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ՌԽՖՍՀ կառավարությունը Շահումյանին նշանակել է Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար: Մասնակցել է 1917 թ-ի դեկտեմբերին ՌԽՖՍՀ կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի մշակմանը: 
1918 թ-ի մարտին Շահումյանը Բաքվում ղեկավարել է մուսավաթականների խռովության ճնշումը, որից հետո քաղաքում հաստատվել է խորհրդային իշխանություն՝ Կոմունա: Ընտրվել է Բաքվի Ժողկոմխորհի նախագահ և արտաքին գործերի ժողկոմ: Սակայն 6 ամիս անց Բաքվի կոմունան տապալվել է: Նրա ղեկավարները` Բաքվի 26 կոմիսարները, նրանց թվում և Շահումյանը, ձերբակալվել են, տեղափոխվել Անդրկասպյան երկրամաս և գնդակահարվել:
Շահումյանը գրել է սոցիալական զարգացման տեսության խնդիրներին, հայ ժողովրդի պատմության, գրականության և մշակույթի բազմաթիվ հարցերին նվիրված աշխատություններ, հայերեն է թարգմանել Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Լենինի մի շարք աշխատություններ:
Շահումյանի անունով կոչվել են Խորհրդային Միության շրջաններ, քաղաքներ (այդ թվում՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՀՀ Ստեփանավան քաղաքը), հրապարակներ, փողոցներ, գյուղեր, դպրոցներ, մշակութային հաստատություններ: Ստեփանավանում գործում է Շահումյանի թանգարանային համալիրը: Գյումրիի և Երևանի համանուն հրապարակներում կանգնեցվել են Շահումյանի հուշարձանները, կիսանդրիները՝ նրա անվան դպրոցի և Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի առջև: 

Սիրտըդ որպես վառ 
ատրուշան, պահի՜ր վառ,
Սիրտըդ հրկեզ, մթնում 
դաժան, պահի՜ր վառ:
Սիրտըդ խանդոտ, 
հրաբորբոք, պահի՜ր վառ, 
Խինդըդ տենդոտ, սերդ` 
վահան, պահի՜ր վառ:
Վահան Տերյան 
(հատված Ստեփան Շահումյանին նվիրված «Գազել»-ից)