Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շահմուրադյան 
Արմենակ
1878 թ., ք. Մուշ 
(Տարոնի գավառ, 
Արևմտյան Հայաստան)
1939 թ., Փարիզ
Ա. Շահմուրադյանը 
Ֆաուստի դերում 
(Շառլ Գունոյի «Ֆաուստ») 
Ա. Շահմուրադյանի 
համերգի ազդագիրը
Արմենակ Շահմուրադյանը (տենոր) հայ դասական վոկալ-կատարողական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է, ժողովրդական ու 
հոգևոր երգերի լավագույն կատարողներից: 

Արմենակ Շահմուրադյանը 8 տարեկանից երգել է ծննդավայրի եկեղեցում և սովորել վարժարանում: Հետագայում ուսումը շարունակել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, 1890– 1893 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբում եղել է մեներգիչ: Շուրջ 1,5 տարի Շահմուրադյանն աշակերտել է Կոմիտասին: 1897 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, երգել Մակար Եկմալյանի երգչախմբում և եղել նրա օգնականը, ապա նշանակվել է եկեղեցու երգչախմբի ղեկավար:
1897 թ-ին Շահմուրադյանը մասնակցել է աբդուլհամիդյան ջարդերի դեմ թիֆլիսահայության բողոքի ցույցին, որի պատճառով նրան ձերբակալել և բանտարկել են Մետեխի բանտում, ապա, որպես թուրքահպատակի, հանձնել են թուրքական կառավարությանը: Սակայն երաշխավորությամբ ազատվել է բանտարկությունից: 1898–1900 թթ-ին դասավանդել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900–04 թթ-ին՝ Կարինի ազգային վարժարաններում, եղել է նաև եկեղեցու դպրապետ: 
1904 թ-ին մեկնել է Փարիզ, մասնակցել նորակառույց Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու օծմանը, նշանակվել է դպրապետ և ղեկավարել եկեղեցու երգչախումբը: 1904–06 թթ-ին Շահմուրադյանը սովորել է Վենսան դը Էնդիի՝ երգի մասնավոր դպրոցում, վոկալի դասեր առել նշանավոր երգչուհի Պոլինա Վիարդոյից (նրան համարել է իր երկրորդ մայրը): 
1910 թ-ին Շահմուրադյանն ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, հրավիրվել «Գրանդ օպերա». առաջին դերերգը եղել է Ֆաուստը (Շառլ Գունոյի «Ֆաուստ», 1911 թ.). Փարիզի մամուլի և երաժշտասեր հասարակայնության պահանջով օպերան ներկայացվել է մեկ ամիս շարունակ: Շահմուրադյանին անվանել են Հայկական Կառուզո և համարել Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: 1912 թ-ին հեռացել է օպերային թատրոնից և զբաղվել համերգային գործունեությամբ. ելույթներ է ունեցել Կահիրեում, Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում և այլուր: 
1914 թ-ին՝ Միջազգային երաժշտական ընկերության համագումարի օրերին, երգիչը մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգին, այնուհետև հյուրախաղերով շրջագայել մի շարք երկրներում (երկացանկը հիմնականում ընդգրկել է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր): Նույն թվականին Կոստանդնուպոլսում Կոմիտասի մշակած երգերը (հեղինակի նվագակցությամբ) Շահմուրադյանի կատարմամբ ձայնագրվել են սկավառակների վրա:
Շահմուրադյանի երգեցողությունն առանձնանում է կատարման մաքրությամբ, հստակ արտասանությամբ և հուզականությամբ:
Երգչի գործունեությանը նյութապես օժանդակել է բարերար Ալեքսանդր Մանթաշյանը:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին Շահմուրադյանը տեղափոխվել է ԱՄՆ: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, նաև Լոնդոնում, Ժնևում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում և այլուր: 1930 թ-ից ապրել է Փարիզում:

   «Ապրե՜ս, եթե աշխարհում կան երեք հազվագյուտ ձայներ, մեկը քոնն է»,– Արմենակ Շահմուրադյանին ասել է ֆրանսիացի երգչուհի Պոլինա Վիարդոն:
   «Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված ու հայ արևովը կիզված, ունի ընտիր, պայծառ և եռանդուն ձայն: Հայերուս համար որքա՛ն պարծենալիքներ պիտի առթնե տակավին նա, որ իր գործունեության գարնան շեմին վրա է կանգնած...»:
Կոմիտաս, 
կոմպոզիտոր

   «Եղել են ուրիշ հայ երգիչներ, բայց Շահմուրադյանի նմանը չի եղել: Եթե ինձ հարցնեք՝ նա փառավոր կյանք ապրեց: Կարևոր չէ, թե ինչպես և ինչու մահացավ, որովհետև քիչ մարդիկ են փառավոր մեռնում»:
Վիլյամ Սարոյան, 
գրող
   Շահմուրադյանին անվանել են Տարոնի սոխակ: