Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չուբարյան Ղուկաս
1923 թ., Երևան
2009 թ., Երևան
«Մարտիրոս Սարյան» (1967 թ.)
Ալեքսանդր Սպենդիարյանի 
դիմաքանդակը (1971 թ.) Երևանում` նրա անվան երաժշտական դպրոցի առջև
ՀՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը հաստոցային, 
մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության անվանի ներկայացուցիչներից է: Նա հայ քանդակագործությունը հարստացրել է ստեղծագործական նոր եղանակներով ու պլաստիկ լուծումներով:

Ղուկաս Չուբարյանը 1942 թ-ին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950 թ-ին՝ գեղարվեստի ինստիտուտը: 1950–55 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1968 թ-ից՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան, 1978 թ-ից՝ պրոֆեսոր), 1996–2009 թթ-ին Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորն էր: 
Չուբարյանն ստեղծել է բարձրարվեստ դիմաքանդակներ, արձաններ և մոնումենտալ այլ ստեղծագործություններ: Նա հոգեբանական խորությամբ և մեծ ընդհանրացումներով է կերտել ժամանակակիցների ու պատմական անձանց դիմաքանդակները. լավագույններից են՝ «Անահիտ» (1952 թ.), «Ասպետը» («Զոդողի գլուխը», 1962 թ.), «Մարտիրոս Սարյան» (1967 թ.), «Կոմիտաս» (1977 թ.) և այլն: Չուբարյանը կերտել է նաև ֆիգուրատիվ հուշարձաններ («Ալեքսանդր Սպենդիարյան», 1957 թ., համահեղինակ՝ Արա Սարգսյան, «Հովհաննես Թումանյան», 1969 թ., Դսեղ) և դիմաքանդակ-հուշարձաններ («Եղիշե Չարենց», 1957 թ., «Հովհաննես Հովհաննիսյան», 1959 թ., Վաղարշապատ): 
Ճարտարապետության և քանդակագործության համադրման աչքի ընկնող նմուշներից են նրա՝ ՀՀ Կառավարական 2-րդ տան և Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի շենքի դեկորատիվ քանդակները (1950-ական թվականների սկիզբ), Ալեքսանդր Սպենդիարյանի
Ղ. Չուբարյան. «Լույս իջնի վրադ» (1985 թ.)
անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները (1980 թ.): Ուշագրավ է 1960–80-ական թվականներին Չուբարյանի ստեղծած պատմական դեմքերի քանդակաշարը՝ «Մովսես Խորենացի», «Ֆրիկ», «Անանիա Շիրակացի», «Թորոս Ռոսլին»: Նրա «Մեսրոպ Մաշտոց» (1960–80 թթ.) և «Մխիթար Գոշ» (1967 թ.) հուշարձանները, որոնք Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում են ազգային և արդի ձևամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով: Քանդակագործի «Լույս իջնի վրադ» (1985 թ.) հորինվածքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.) զոհված զինվորների մայրերին:
 Չուբարյանն ստեղծել է նաև Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը (1994 թ.) և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը (1999 թ., պետք է տեղադրվեր Էջմիածնի Մայր տաճարի տարածքում): 
Չուբարյանի գործերից պահվում են ՀԱՊ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) և արտասահմանյան այլ պատկերասրահներում:
Չուբարյանը 1988 թ-ից ՌԴ գեղարվեստի ակադեմիայի անդամ էր: Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (2003 թ.):