Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Չուգասզյան Լիլի
Ծնվ. 1920 թ., Չիկագո
Լիլի  Չուգասզյանը 
Ամներիսի դերում (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»)
Երգչուհի Լիլի Չուգասզյանն օպերային արվեստի նշանավոր դեմքերից է, աշխարհի լավագույն կոնտրալտոներից:

Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից (Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանն աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թ-ին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում: 
1961 թ-ին կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թ-ից եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, 1980-ական թվականների վերջից՝ խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում:
Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր՝ Նորմա (Վինչենցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր՝ Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր («Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն): 1967 թ-ին հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Ամներիսի դերերգերով և համերգներով: 
1978 թ-ին Վաշինգտոնում` Սպիտակ տանը, երգել է հայերեն:
Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի (1981 թ.):

   «Հայը չպետք է ծույլ լինի»:
Լիլի Չուգասզյան
   «Նա եկավ, տեսավ և հաղթեց՝ ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»:
Սիլվիա Կատլեր, 
երաժշտական քննադատ (ԱՄՆ)